«Պանտերա» գիշերային ակումբում 26-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվում է ընկերը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Պանտերա» գիշերային ակումբում Վանաձորի 26-ամյա երիտասարդի`էդմոն Սանթրոսյանի  պանության մեջ մեղադրվում է նրա ընկերը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  Վանաձորի բնակիչ Սանթրոսյանը  մահացել է Սպիտակի «Պանտերա» գիշերային ակումբում` կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետեւանքով: Վերջինս ակումբ էր գնացել  ընկերոջ հետ, որտեղ եղել են նաեւ այլ այցելուներ, նրանց թվում` Վանաձորի այլ բնակիչներ: Նախաքննության վարկածի համաձայն` նրանցից մեկին տուժածի ընկերը հեգնել է մաշկային ցանի կապակցությամբ, առաջացել է վիճաբանություն, հնչել հայհոյանքներ: Վիճաբանությունը շարունակվել է նախասրահում, վերածվել քաշքշուկի, որի ընթացքում երիտասարդը, ում մինչ այդ հեգնել էին, մահակով հարվածել է հեգնողի գլխին, իսկ վերջինս հանել է դանակը ու սկսել  անկանոն շարժումներ անել: Արդյունքում դանակահարել է ընկերոջը` Սանթրոսյանին, ում հետ եկել էր ակումբ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` տուժածը վնասվածքն ստացել է որովայնի շրջանում, երբ փորձել է հանդարտեցնել կողմերին: Վնասվածքի հետեւանքով սկսվել է ներքին սուր արյունահոսություն, հեմոպերիտոնեում, հետորովայնամզային տարածության արյունակույտ, ներքին օրգանների սուր սակավարունություն, որոնց հետևանքով մի քանի րոպեի ընթացքում մահացել է: Տուժողի ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է ու գործն ուղարկվել դատարան:

դիտվել է 179 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն ու Իրանը ներկայումս բանակցություններ չեն վարում․ Al Jazeera Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Վեհափառը հոգևորականներին պատգամել է փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան Մենուա Սողոմոնյան․ «Դատարանն ընդունել է, որ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել» Տիգրանաշենի զիջումից առաջ ԱԺ ամբիոնից սկսեց գոռալ՝ «կզացնելու եմ»․․․իրավիճակը սարսափելի է․ Գրիգորյան (video) Դատապարտում ենք իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները․ «Եվրոպացիները հանուն Արցախի» Վրաց-ռուսական սահմանին «Կազբեգի» անցակետում առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի չհայտարարագրված գումար Լևոն Քոչարյանը նոր մանրամասներ է հայտնում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակից (video) Երեկ խայտառակ տեղեկություն եկավ․․․ երկիրը հանձնել են սրանք․ Իշխան Սաղաթելյան (video) ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը շարունակել են հարվածները Ուկրաինայի նավահանգիստներին Թիրախում կարող են լինել ոչ միայն այսօրվա քաղաքական հակառակորդները, այլև վաղվա հնարավոր դիմադրության կենտրոնները․ Սուրենյանց ՌԴ ՊՆ․ 12 ժամում Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել «Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ» «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին. «Իրավունք» Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ» Ի՞նչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք» Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ» Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Ինքնիշխան գժանոցի՝ օրվա լրահոսից
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am