ԱԱԾ-ն՝ «Յունիսերվ»-ի վերաբերյալ ենթադրյալ քրգործի մասին

«Յունիսերվ» մաքսազերծող կազմակերպության գործունեության ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործ չի քննվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ ԱԱԾ-ն վարույթ է սկսել մաքսայինի հետ կապված, որի շրջանակներում ԱԱԾ է հրավիրվել ՊԵԿ փոխնախագահ Շ. Ներսիսյանը եւ երկար հարցաքննվել։ Ըստ մամուլի՝ վարույթը վերաբերում է «Յունիսերվ» մաքսազերծող կազմակերպությանը, որի ստեղծման հետ առնչություն ունեն ՊԵԿ պաշտոնատար անձինք։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ՝ պարզելու, թե «Յունիսերվ»-ի գործունեության հետ կապված հնարավոր չարաշահումների վերաբերյալ քրեական գործ հարուցվել է, թե ոչ։ Եթե այո, ապա երբ է այն հարուցվել եւ ինչ հոդվածով։ Հետաքրքրվել էինք նաեւ՝գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կան թե ոչ։ Կայքի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Ս. Գալստյանը տեղեկացրել է, որ «Յունիսերվ»-ի գործունեության ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում քրեական գործ չի քննվում։ Նշենք, որ օր «Յունիսերվ»-ը՝ ի թիվս այլ ընկերությունների, ստեղծվել է նախկին «Նորֆոլկի» փոխարեն, որի միջոցով իրականացվում էր մաքսազերծումը։ Նախքան «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության ստեղծումը, ինչպես հայտնի է, Թուրքիայից, Չինաստանից և այլ երկրներից առևտրականների ապրանքի ներմուծումն իրականացվում էր 9 կարգո ընկերությունների միջոցով: «Նորֆոլկ քոնսալթինգ»-ի ստեղծումը ՊԵԿ նախկին ղեկավարությունը բացատրում էր նրանով, որ փորձում են դաշտում կարգ ու կանոն հաստատել: Կարգո ընկերությունները պատահական մարդկանց չէին պատկանում: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում են հայտնի «Կարգո Կառլենը»՝ «Չորս ընկեր» ՍՊԸ-ի տնօրեն Կառլեն Մկրտչյանը, «Բագրատ տուրի» ղեկավար Բագրատ Նավոյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am