Իրեն հարգող ներդրողը Հայաստան չի գա. Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երևանի ավագանին, քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը հսկայական գործ ունեն անելու քաղաքին վայել շուք հաղորդելու տեսանկյունից: Երևանն ունի ինչպես զուտ էսթետիկական տեսանկյունից կարևոր, այնպես էլ անգամ քաղաքական ու տնտեսական բացառիկ նշանակություն ունեցող լուծման կարոտ խնդիրներ: Իրեն հարգող ներդրողը Հայաստան չի գա՝ տեսնելով, օրինակ, ՀՀ վարչապետի նստավայրը հանդիսացող Կառավարության շենքի անխնամ, լաքաթափ, ծլեպավոր պատուհաններն ու շքամուտքի աջ ու ահյակ կողմերում փակցված գունաթափ ու մաշված ցուցանակները կամ ՀՀ Ազգային Ժողովի անխնամ ցանկապատը: Խայտառակություն են Բաղրամյան պողոտայում և Արամի փողոցում տարիներ առաջ որպես կառուցվելիք շենքերի հիմք փորված ու դատարկ մնացած հսկայական փոսերը (դրանցից էլի կան քաղաքի տարբեր մասերում, ուղղակի հիշատակածներս հենց կենտրոնական մասում են, իսկ Բաղրամյանինը պարզապես աղբանոցի է վերածվել): «Մանկական աշխարհ» հանրախանութի մեռած շենքն էլ՝ վրադիր: Քաղաքային իշխանությունները կարող են համապատասխան ժամկետներ սահմանել, որպեսզի նշված շենքերի պատասխանատուները կամ սեփականատերերը կարգի բերեն իրենց գույքն ու տարածքը: Այդ պահանջը չկատարելու համար էլ պետք է սահմանվեն պատիժներ՝ սկսած խոշոր, շատ խոշոր տուգանքներից, վերջացրած շինությունների ու հողատարածքների բռնագրավմամբ: Սա, իհարկե, հին պատմություն է՝ նախկիններից մնացած ժառանգություն, բայց այս հարցերը լուծել է պետք»:

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am