Կուլակաթափության պատմությունը. դասեր քաղելու ժամանակը

Երբ երեքշաբթի երեկոյան քաղաքապետարանում արտահերթ քննարկում տեղի ունեցավ Օպերայի հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժելու վերաբերյալ, դրանից հետո «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ քննարկման ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը սրճարանի տերերից մեկին ասել է՝ «Համի սրճարանն ապամոնտաժում ենքբայց դու մեկն էլ ունես»: Քաղաքապետարանի աշխատակցի ասածը շատ է նմանվում այս խոսակցություններին, որոնք առկա էին Խորհրդային Միությունում 1920–30-ական թվականներին, երբ համատարած կուլակաթափություն էր տեղի ունենում: 1928—1932թթ. ԽՍՀՄ գյուղական տնտեսությունների կոլեկտիվացման ընթացքում պետական քաղաքականությունն ուղղված էր կոլեկտիվացմանը դեմ հանդես եկող գյուղական բնակչության ճնշմանը: Կոլեկտիվացման դեմ յուրաքանչյուր գործողություն, ելույթ, զրույց մեկնաբանվում էր որպես հակասովետական: Ձևավորվեց «կուլակությունը որպես դասակարգ վերացնելու» թեզը, որն ստացավ «կուլակաթափություն» («раскулачивание») անունը: Կուլակաթափությունը գործողությունների ծրագիր էր, ըստ որի՝ ունևոր, վարձու աշխատանք օգտագործող գյուղացիները հարկադրաբար և առանց դատի զրկվում էին հողից, արտադրական այլ միջոցներից և քաղաքացիական իրավունքներից, և վերաբնակեցվում երկրի ծայրամասային շրջաններում: 1930թ. հունվարի 30-ին քաղբյուրոն որոշում ընդունեց «Համատարած կոլեկտիվացման շրջաններում կուլակային տնտեսությունները վերացնելու միջոցառումների մասին» («О мероприятиях по ликвидации кулацких хозяйств в районах сплошной коллективизации»): Գործողություններն իրականացնում էին գործադիր կառավարման տեղական մարմինները: Սակայն քանի որ հստակ և որոշակի չէին «կուլակին» ճանաչելու չափանիշները, նույնիսկ «ունևոր», «միջակ» և «չքավոր» գյուղացի հասկացությունների չափանիշները, տեղական իշխանության մարմինները «կուլակներին» ընտրում էին «աչքաչափով», հաճախ՝ նաև իրենց ձեռնտու տարբերակներով: Այս ընթացքում լայն տարածում ստացավ նաև «կուլակներին հարողներ» գաղափարական տերմինը, որի շրջանակներում բռնության էր ենթարկվում ցանկացած գյուղացի, նույնիսկ՝ բատրակները: Հայաստանում որևէ հետազոտություն չի արվել «կուլակաթափության» գործընթացի շուրջ, և այսօր դժվար է ասել, թե «կուլակներ», «կուլակություն» և «կուլակաթափություն» անունների տակ քանի մարդ և իրականում ինչ պատճառներով է ենթարկվել քաղաքական հետապնդումների: Մեր համեստ նյութերի վկայությամբ՝ այսօրվա սերնդի հիշողություններում նույն բռնադատված մարդուն առաջադրված մեղադրանքում հիշվում են «կուլակ», «անհարազատ», «նացիոնալիստ» և այլ բառերը` առանց տարանջատելու դրանց գաղափարական ուղղվածությունները: Կուլակաթափության արդյունքում, երբ փաստացի բիզնես, հավելյալ արժեք ստեղծող մարդը թշնամի հայտարարվեց, ամեն ինչ ավարտվեց համատարած սովով, որի հետևանքով մի քանի միլիոն մարդ մահացավ: Էլ չասեմ այն մասին, որ կուլակաթափության տարիներին միլիոնավոր մարդիկ արտաքսվեցին իրենց բնակավայրերից և ուղարկվեցին Սիբիր: *** Այսօր Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների դեմ իշխանությունների կատաղի պայքարն իր բնույթով նույնքան անիմաստ ու անխնա է, ինչպես ժամանակին Խորհրդային Միության իշխանությունների պայքարը սեփական՝ քիչ թե շատ աշխատասեր, հաջողակ և ունևոր քաղաքացիների դեմ: Խորհրդային Միության իշխանություններն առաջին հնգամյակի շրջանակներում, այսպես ասած, «հեղափոխություն» իրականացնելու համար որոշեցին պարզապես պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին: Մոտավորապես նույն պատկերն է այսօր, երբ իշխանությունները, օրակարգային խնդիրները թողած, գնում են սեփականության կոպիտ վերաբաշխման, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ բառացիորեն կտրում է այն «սոցիալական ճյուղը», որի վրա նստելով է եկել իշխանության: Խնդիրն ուներ լուծման քաղաքակիրթ տարբերակ. տնտեսվարողներին պետք է առաջարկվեր ողջամիտ ժամկետներում (առնվազն մոտ 1,5 տարի) պատրաստվել բիզնեսի տեղափոխմանը, իսկ քաղաքապետարանն էլ պետք է տրամաբանական առաջարկ ներկայացներ նրանց՝ որտեղ կարելի է տեղափոխել բիզնեսը: Իհարկե, այն ժամանակ էլ բողոքողներ կլինեին, բայց նրանց թիվը կլիներ շատ ավելի նվազ: Հարկ է նկատել, որ վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Օպերայի հարակից տարածքը վարձակալող սրճարանները ծիծաղելի գումարներ են վճարում պետությանը նմանատիպ եկամտաբեր տարածք վարձակալելու դիմաց՝ 80-90 հազար դրամ: Իսկ սրճարաններում գրանցված է ընդամենը 1-2 աշխատող: Նախ և առաջ նշեմ, որ կեղծ օրակարգ է քննարկումն այս ուղով տանելը. չէ՞ որ այդ սրճարանները քանդում են ոչ թե այն պատճառով, որ այդ մարդիկ իրենց հարկային պարտավորությունները չեն կատարել, այլ որովհետև մեկը որոշել է՝ այնտեղ պետք է կանաչապատ տարածք լինի (իմիջիայլոց, իշխանափոխությունից ի վեր՝ շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում գործում է ուղիղ ժողովրդավարություն, բա այդ դեպքում ինչո՞ւ այս հարցի շուրջ, օրինակ, տեղական հանրաքվե չանցկացվեց, ինչպես, օրինակ, արվում է Շվեյցարիայում, որտեղ ամեն՝ քիչ թե շատ հանրային նշանակություն ունեցող խնդիր դրվում է հանրաքվեի): Երկրորդ՝ երբ իշխանական լրատվամիջոցը գրում է այն մասին, որ թաքցնելով աշխատողների իրական քանակը՝ տնտեսվարող սուբյեկտները թաքցնում էին հարկերը, ապա տպավորություն է ստեղծվում, որ ոմանք ակտիվիստից, ստատուսչիից այդպես էլ չեն վերածվել քաղաքական գործչի: Պարոնա՛յք, ՊԵԿ-ը, Ֆիննախը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունն արդեն վաղուց սուպերվարչապետական համակարգի շրջանակներում ենթարկվում են իշխանությանը, իսկ ավելի հստակ՝ վարչապետին: Քննություն նախաձեռնեիք, օրենքի շրջանակներում պարզեիք՝ ով ինչքան հարկ է թաքցրել, մարդկանց բերեիք օրինական դաշտ, հանրությանը ներկայացնեիք քննության արդյունքները: Սրանից հետո կրկին նշեմ, որ բողոքի ալիքն այսքան մեծ չէր լինի, հանրային կարծիքն էլ կրկին ու կրկին չէր կիսվի երկու մասի: Եվ վերջում. հասկանում է սա Փաշինայնը, թե ոչ, բայց Հայաստանում տարիներ ի վեր հիմնական ներդրումները եղել են ներսից: Այսինքն, տեղի գործարարներն իրենց գումարները ոչ թե տարել են արտերկիր կամ պահել բարձի տակ, այլ վստահ լինելով երկրի կայունության մեջ՝ գումարներ են ներդրել հայրենի տնտեսության զարգացման մեջ: Բիզնեսը՝ մանրը, միջինը, թե խոշորը, չպետք է հանրության կողմից դիտարկվի որպես թշնամի: Երբ Խորհրդային Միությունում սա չէին հասկանում և կուլակաթափությամբ էին զբաղվում, դա ավարտվեց սովով, իսկ մեր պարագայում բիզնեսին թշնամանալը և աղքատությունը սրբացնելը հղի են լուրջ վտանգներով՝ ընդհուպ մինչև սպառնալով մեր երկու հայկական պետությունների տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը: Վիժող տնտեսություն ունեցող երկիրը չի կարող մարտունակ բանակ ունենալ: Բենիամին Մաթևոսյան Քաղաքագետ Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am