Ավազակային հարձակում Արարատի մարզում

Երեկ՝ մարտի 15-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Արարատի բաժնի, բաժնի պետ Վահան Աղգաշյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի, ինչպես նաև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները տաք հետքերով ժամերի ընթացքում իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ հայտնաբերել են Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղում 2 հոգի ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են տներից մեկը, դանակահարել են մի հոգու և Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 2 հոգի նշված հանցագործությունը կատարելու նպատակով մտել են նույն գյուղի Մ. Մաշտոց փողոցի բնակիչ՝ 62-ամյա Գասպար Առաքելյանի տուն և դարանակալել են ավտոտնակում և երբ ուզեցել են արդեն իրենց սև գործն անեն, նկատել են Գ. Առաքելյանի կնոջը՝ 59-ամյա Արուսյակ Նահապետյանին։ Այնուհետև հարձակվել են նրա վրա, փակել բերանը, իսկ ստահակներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գ. Առաքելյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև տեսնելով, որ ամուսինները դիմադրում են, ճիվաղները դիմել են փախուստի։ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները, համագործակցելով ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցների հետ, պարզել են, որ նշված անձինք են՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Էդգար Եդիգարյանը, Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Աբրահամյանը և տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ ՝ Է. Եդիգարյանին ոստիկանները հայտնաբերել են Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին, իսկ Ա. Աբրահամյանին՝ Կոտայքի մարզի «Շանգրի Լա» խաղատան մոտ, ով եղել է Mercedes C 180 մակնիշի 35 NX 892 համարանիշի ավտոմեքենայով։ Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վիրավոր Գ. Առաքելյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը անհատ ձեռներեց է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am