Երկրում բողոքի լոկալ ակցիաները ոչ արդյունավետ կառավարման հետևանք են

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանում տեղի ունեցող լոկալ հուզումները բնական երևույթ են ու արդյունք են նրա, որ հեղափոխությունը քաղաքացիներին վերադարձրել է ազատությունները, ցույցեր ու երթեր անելու իրավունքը։ Այս պնդումը մասամբ ճիշտ է, համենայն դեպս՝ հիմա մարդկանց չեն ահաբեկում բողոքի ակցիայի մասնակցելու համար։ Մյուս կողմից՝ բողոքի ակցիաներն ամենևին էլ չեն խոսում այն մասին, որ երկրում աշխուժացել է քաղաքական կյանքը կամ քաղաքացիական հասարակությունն ավելի պահանջատեր է դարձել։

Ճիշտ հակառակը՝ ինստիտուցիոնալ ընդդիմության վակուումը դարձել է մեր քաղաքական կյանքի հրատապ հարցերից մեկը, իսկ քաղաքացիական հասարակությունը նույնիսկ թուլացել է, որովհետև նրա ներկայացուցիչներից շատերն ինտեգրված էին «քայլողների» թիմին ու հեղափոխությունից հետո դարձան պետական պաշտոնյաներ։ Երկրում բողոքի լոկալ ակցիաները ոչ արդյունավետ կառավարման հետևանք են. նախկին համակարգի թողած տխուր ժառանգությանն ավելացել է հեղափոխության կադրերի ոչ պրոֆեսիոնալիզմը, թափթփվածությունը, որոշ դեպքերում՝ սուբյեկտիվիզմը։
Հետհեղափոխական ոչ արդյունավետ կառավարմանը պայմանականորեն տանք «ուկրաինազացիա» անվանումը. Ուկրաինայում Պետրո Պորոշենկոյի հետհեղափոխական իշխանության անարդյունավետ կառավարումը երկիրը վերածել է ակտիվ եռացող կաթսայի, որն ամեն րոպե կարող է պայթեցնել քաղաքական, տնտեսական համակարգերը, նաև ծնել է կոռուպցիոն երևույթներ, որովհետև ֆունկցիոնալ դեգրադացիան այլ հետևանքներ ունենալ չի կարող։ Երբ «Ռեստարտ» խումբն «աղբամանի» անհաջող փորձը, Հայաստանի «ուկրաինազացիայի» վտանգն ավելի իրական դարձավ, ու սա ահազանգ էր, որպեսզի ոստիկանությունը համարժեք արձագանքի կատարվածին։ Բայց պետության հարկադրանքի միջոցները բավարար չեն. եթե ուզում ենք զերծ մնալ բացասական հետևանքներից, Նիկոլ Փաշինյանը պետք է ձևավորի արդյունավետ կառավարման համակարգ, որը կարողանում է ընդունել հայեցակարգային որոշումներ ու հետևողականորեն իրականացնել դրանք»։ Սուրեն Սուրենյանց Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am