Վահե Հակոբյանը Գորիսից օգնություն ուղարկեց Արցախ
Հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության կտրուկ սրացումը ,Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նույնպես որոշել է իր օգնությունն առաջարկել ,և Գորիսից առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ է տեղափոխել Արցախյան ճակատ: Հիշեցնենք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։Այսօր արդեն 12.00-ի դրությամբ կրակը դադարեցվել է, հայկական կողմն հաջողությամբ հետ է վերադարձրել կորցրած դիրքերը:
