Կարեն Կարապետյանը սահմանամերձ գյուղում ներդրումային ծրագիր է իրականացնում

«168 ժամ» թերթը գրում է. «Երասխ գյուղի որոշ հողատարածքներ ձեռք է բերել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ խնձորի մեծ այգիներ է հիմնում: 71 հեկտար զբաղեցնող ինտենսիվ այգիների բերքը նախատեսվում է արտահանման համար մշակել: Այս պահին տարածքում ծառատնկման ակտիվ գործընթաց է իրականացվում, 31 հեկտար տարածքն արդեն իսկ տեղական արտադրության պաշտպանիչ ցանցերով ապահովագրված է ուժգին քամիներից ու կարկտից: Նորաստողծ այգիերի գրագետ մշակումն իրականացնում են Երասխի բնակիչները՝ մի քանի հրավիրյալ մասնագետների օժանդակությամբ: Ժամանակակից տեխնոլոգիայով մշակվող այգիների հիմնումը մեծ ոգեւորություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երասխի համայնաքապետ Ռադիկ Օղիկյանը: Նրան մտահոգում են միայն մարդկանց ավելորդ հետաքրքրասիրությունը, հատկապես նեղսրտում է, երբ տարբեր միջավայրերում ներդրումային ծրագրի մասին խոսելիս՝ նախկին վարչապետի հետ այն ասոցիացնելով՝ տողատակերով քննարկումներ են ծավալում:

«Ես էլ Ձեզ պես անընդհատ լսում եմ, թե բա՝ նախկին վարչապետը հարկերից ազատված արտոնյալ հողատարածքներում իր բիզնեսն է դրել, փող է աշխատում: Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, եթե նույնիսկ դա այդպես է… վա՞տ բան է սահմանամերձ գյուղում ներդրումներ անելը, չեմ հասկանում… Իրականում մենք այստեղ 2017 թվականից Արման Աբրահամյանին ու Կոտինյան ազգանունով գործարարներին ենք հանդիպում, նրանք հենց այգիների հիմնադիր «Գրին ֆարմեր» ընկերության սեփականատերերն են հանդիսանում: Նրանց հետ են հիմնականում գյուղից վերցված աշխատուժի շփումները՝ այս ամբողջ ընթացքում նրանք են փաստացի զբաղվում բիզնեսի զարգացման ծրագրով, պլաններում ընդլայնման գաղափար ունեն»,- Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող խոսակցություններն այսպես է մեկնաբանում Երասխ համայնքի ղեկավար պարոն Օղիկյանը: Նրա խոսքով՝ իր ոգեւորությունը կիսում են համայնքի ու հարեւան՝ Արարատի Զոդի բանավանի բնակիչները: Այգիների հիմնումից, ասում է, առանձնակի ակտիվություն է նկատում համագյուղացիների շրջանում: «Այս իներտ սեզոնին մինչեւ 70 մարդ իմ համայնքից ներգրավված է այգու մշակման աշխատանքներում, իսկ սեզոնով պայմանավորված ամիսներին՝ մինչեւ 200 մարդու համար զբաղվածության հարց է լուծվում: Նկատելի է շարժը մարդկանց կյանքում, կենցաղում, արդեն իրենց տներն են նորոգում, մեքենա են առնում, խանութներում ելումուտն է մեծացել, հրաշալի է ուղղակի, հասկանում եք, ես անչափ ոգեւորված եմ այս ներդրումային ծրագրով: Եթե մի ձեռնարկատեր էլ հայտնվեր մեր տարածքում ու նման մի ներդրումային ծրագիր իրականացներ, մեր գյուղն ընդհանրապես խնդիր չէր ունենա»,- ասում է համայնքապետը: Ի դեպ, առաջիկայում նույն Երասխում հաջորդ գործարարն իր ձեռնարկատիրական գործունեությունը կծավալի: Սահմանամերձ համայնքում մոմեր ու մոմե յուրահատուկ հուշանվերներ կսկսեն արտադրել: Գյուղապետ Օղիկյանն ավելին չցանկացավ ասել, փոխարենը՝ խոստացավ առնվազն երկու շաբաթից բոլոր լրատվամիջոցներին հրավիրել գործարանի բացման հանդիսավոր արարողությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am