Փաշինյանը փորձում է հերթական խայտառակ ծրագիրը փաթաթել հանրության վզին. Iravunq.com

Հերթական աբսուրդ գրառումն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: Չնայած, երեւի թե գրառումը չէ աբսուրդ, այլ վարչապետը պարզապես փորձում է հերթական ոչ պոպույլար որոշումը, որից նաեւ ապօրինության հոտ է գալիս, փաթաթել մարդկանց վզին կամ իր համար ձեւական արդարացում սարքել: Այսպես, Փաշինյանը դիմում է քաղաքացիներին. «Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում: Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ եւ 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն: Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ: Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»: Նախ հետեւենք շարադրանքին, որը վատ «աֆյորայի» տեսք ունի: Նպաստառուների հարցը բերել-կապելով բանակի աշխատավարձերի հետ, էժան փորձ է արված՝ խաղալ մարդկանց զգացմունքների վրա. ո՞վ չի ասի, թե՝ կեղծ նպաստառուից պետք է փողը վերցնել եւ տալ բանակում ծառայողին: Բայց գանք մյուս կողմից: Նախ. վարչապետը պետք է բարի լիներ՝ բանակային աշխատավարձերը բարձրացնել առանց որեւէ բանի հետ կապելու, ընդ որում, ոչ թե 10 տոկոսով, այլ առնվազն կրկնակի: Ինչի՞ հաշվին, շատ պարզ է. խոստացածի պես տնտեսությունը զարգացներ, հարկերն ավելացներ եւ ոչ միայն բանակին, այլ մյուս բորորին ավելի շատ աշխատավարձ եւ թոշակ վճարեր: Չի՞ կարող, ուրեմն թող այդպես էլ ասի, որ տված բոլոր «հեղափոխական» խոստումները «փուչիկ» են: Ինչ վերաբերում է 11 հազար 281 նպաստառուներին, որոնք ամսական հարյուր հազարներով վարկ են փակում, ապա դրա հարցն էլ է շատ պարզ: Կա՞ ապացույց, որ այդ մարդիկ օրինազանց են, կեղծ փաստաթղթերով են նպաստ ստանում: Եթե այո, ապա խոսքը 11 հազար 281 կեղծ նպաստառուի եւ դրանց նպաստները «սարքած» մի քանի հազար պետծառայողի ներգրավմամբ հանցագործության մասին է: Ուրեմն, պետք է պարզապես բացահայտել եւ ոչ թե պարզապես միայն նպաստից զրկել, այլ՝ բոլոր մեղավորներին պատժել: Այսինքն,վարչապետի որոշելով չէ սրա-նրա նպաստը կտրելը, դա օրենքի պարզելիք հարց է: Ընդ որում հաշվի առնելով, որ եթե այս պահին կան կեղծ նպաստառուներ, դրա մեղքը նաեւ Փաշինյանի վրա է. բա այս մեկ տարում ինչո՞ւ նրանց չեք «մաքրել»: Բայց նաեւ նկատենք. եթե վարչապետը սկսել է այդ նպաստառուների հարցով նման հրապարակային խաղերի մեջ մտնել, դա նաեւ ակնարկ է, որ այդ 11 հազար 281 նպաստառուին կեղծարարության մեջ մեղադրելու շանսերը քիչ են: Այսինքն, նրանք նպաստ են ստանում օրենքի շրջանակներում, ինչն ակնարկ է, որ փորձ է արվում նպաստից զրկել կարիքավորին: Ինչ վերաբերում է վարկերին, ապա այստեղ շատ լուրջ հարց կա. այդ ինչո՞ւ են բանկերը կարիքավոր մարդկանց կամ առնվազն՝ նրանց անունով վարկ տվել:հա, նաեւ չմոռանանք, որ նման վարկերը կարելի է ինչ-որ պահի նաեւ անհուսալի ձեւակերպել, եւ ոմանք նման խաղի վրա կարող են մեծ փողեր գրպանել:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am