Մարությանի հաջորդ աղմկահարույց որոշումը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երեւանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց: Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի էկոլոգիական մաքուր միջավայրի ձեւավորման փորձը չսկսել, օրինակ, Նորքի բարձունքից, մանավանդ, որ քաղաքի էկոլոգիական բալանսն ապահովելու համար այստեղ ավելի լայն հնարավորություն է ստեղծված:

Ոչ վաղ անցյալում Նորքի բարձունքում հեկտարներով խիտ ծառածածկույթ կար, հարուստ թթվածնային գոտի, եւ այստեղից արտադրվող թթվածինը տարածվում էր ողջ Երեւանի վրա: Բայց Նորքի բարձունքի մասին՝ անգամ ոչ մի խոսք… Պուրակների ազատագրման մասին անընդհատ խոսող քաղաքապետը երեկ հարցազրույցում սպառնաց հաջորդ քայլով՝ ծանր տեխնիկան մտցնել Օղակաձեւ զբոսայգի, որպեսզի նույն կերպ վտարեն նաեւ Խանջյան փողոցով մեկ ձգվող սրճարանների վարձակալներին եւ սեփականատերերին: Մինչ սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Մարությանի հրահանգով հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում:
Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միեւնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու: Քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ոչ ուշ՝ քան մայիսին, արձակել համապատասխան որոշումը ու սկսել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) սրբագրումները: Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հարցազրույցներից մեկում ընդունեց, որ վերջին երկու տասնամյակում տանիքներում լայնորեն կիրառելի դարձած ձեղնահարկերի կառուցապատման դեմ պայքարն ավելի ծանր փորձություն է լինելու քաղաքային իշխանության համար, եւ, որ դրանք ոչ միշտ են հարստացնում շենքի արտաքուստ ճարտարապետական կերպարը: Ուստի, բացառված չէ, որ քաղաքապետարանն այս խնդրի լուծմանը փուլ առ փուլ գնա: Առայժմ գույքագրված են հիմնականում՝ գլխավոր պողոտաների ու կենտրոնական փողոցների բնակելի շենքերի տանիքների հաշվին կառուցված ձեղնահարկերը: Վերանայվելու են հատկապես այն շինթույլտվությունների հիմքերը, որոնցով շենքի ծավալն ավելացնելու խնդիր է լուծվել: Այսինքն, այն դեպքերը, երբ ներկառուցված ձեղնահարկերը չեն ծառայում ընտանիքների համար՝ որպես առանձին կացարաններ, այլ՝ իրականում լրացուցիչ բնակելի մակերեսի հնարավորություն են տվել:
Ի դեպ, մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն՝ քաղաքապետարանի աշխատակիցները հապճեպ գույքագրելու ժամանակ միտումնավոր կամ նախազգուշացում չունենալու պատճառով չեն շրջանցել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ակտիվ անդամներից մեկի բնակելի շենքի մանսարդը: ՔՊ-ական պատգամավորն իր բազմաթիվ տներից մեկի մանսարդի շինթույլտվությունը հասցրել է ստանալ հեղափոխության քայլարշավի օրերին ու հենց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ: Ավելին, փաստաթղթավորման որոշ հարցեր կազմակերպվել են առանց իր ներկայության՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականներից մեկը սիրահոժար վազվզել է նրա փոխարեն, ավելին՝ մանսարդի պետտուրքն իր հաշվից է փոխանցել:
Շենքերի ֆասադները վերականգնելու գործն անաղմուկ հաջողելուց հետո քաղաքապետի հաջորդ գործողությունն ավտոտնակների զբաղեցրած տարածքներն ազատագրելուն է ուղղված լինելու: Շենքերի բակերում կանաչ գոտի ստեղծելու՝ քաղաքապետի գաղափարը եւս, հնարավոր է, մեծ դիմակայության հանդիպի, ընդ որում, պայքարը կարող է դրսեւորվել բողոքի ակցիաներով, իրավական դաշտում դատական բազմաթիվ հայցերի միջոցով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am