«Հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արմեն Ամիրյանը դիմել է որոշ լրատվամիջոցների

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Պատասխան hetq.am-ի ինձ վերաբերող հրապարակմանը և վերջին շրջանում եղած նմանատիպ հրապարակումներին։ Այն, որ իմ կողմից հիմնադրած «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ն Հայաստանի հանրային ռադիոյում վարձակալել է գրասենյակի տարածք, գիտեն բոլորը, գոնե հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցները։ Չեմ հասկանում, թե ի՞նչ նոր բացահայտում եք արել… Մեր ընկերությունը հանրային ռադիոյին վարձակալության դիմաց տարեկան վճարում է 10,6 մլն դրամ, ինչը ավելին է, քան հիշյալ շրջանում վարձակալությամբ տրվող վերանորոգված տարածքների առաջարկը։ Ի՞նչն է այստեղ անօրինական կամ բարոյական տեսանկյունից վատ։ Այն, որ առաջնորդվելով ընկերներին օգնելու տրամաբանությամբ 4-րդ հարկում վարձակալել ենք խիստ անբարեկարգ տարածք, վերանորոգել և շուկայական արժեքի վերին սանդղակով վճարում ենք դրա դիմաց: Լավ կլիներ, որ հիշյալ հրապարակման լրագրողը, այդքան ջանասիրաբար աշխատելով այս «հետաքննության» վրա, ուսումնասիրեր նաև հիշյալ տարածքում վարձակալության առաջարկի գները։ «Փոխկապակցվածության» մասին… Ես շուրջ 40 տարի աշխատում եմ ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում։ Զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ և, բնականաբար, օգնել եմ շատ երիտասարդների մեր դաշտում կայանալու համար։ Ունեմ բազմաթիվ ընկերներ, հարազատներ, բարեկամներ։ Եթե հարցին նայենք hetq.am-ի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ ամբողջ հեռուստառադիոյի դաշտը փոխկապակցված է ինձ հետ։ Եթե ես ռադիոյի տնօրեն եմ եղել, ապա իմ հարազատներն ու բարեկամները պետք է հեռու՞ մնային ռադիոյի և հեռուստատեսության ոլորտից, որ «չփոխկապակցվեին»… Ձեր տրամաբանությամբ, եթե որևէ մեկի հետ առևտրային, պայմանագրային փոխհարաբերություններ կան, ուրեմն փոխկապակցված ենք և օրե՞նք ենք խախտում… Բացի այն, որ իրավական տեսանկյունից անհեթեթ է սույն ենթադրությունը, նաև տարօրինակ է լրագրողի տրամաբանությունը։ Մեկ այլ «լրատվամիջոց» օրերս գրել էր, որ ես իբր արտագաղթել եմ ԱՄՆ։ Ավելին, իբր ես ԱՄՆ-ից եմ եկել մշակույթի նախարար աշխատելու։ Բացարձակ անհեթեթություն է, քանի որ իմ ամբողջ կյանքը և աշխատանքային գործունեությունը ընթացել է մեր հասարակության, ժողովրդի աչքի առջև։ Ինչ վերաբերում է այսօր ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա կամ Մերձավոր Արևելք իմ մեկնելու ձեր իբր «արտագաղթելու» ենթադրությանը, պետք է տեղեկացնեմ, որ ես ազատ մարդ եմ և յուրաքանչյուր ամիս մեկնում եմ արտասահման՝ մեր ընկերության գործերով և անձնական ծրագրերով։ Ձեր տրամաբանությամբ յուրաքանչյուր ամիս պետք է գրեք, որ Ամիրյանը արտագաղթեց Ռուսաստան, հաջորդ ամիս ներգաղթեց, ապա արտագաղթեց ԱՄՆ, հաջորդ ամիս ներգաղթեց… Այս ամենից մի բան կարելի է եզրակացնել, որ հիշյալ լրատվամիջոցները մեր հասարակության մի հատվածի գրգռված տրամադրությունը էլ ավելի բորբոքելու, կեղծ օգտատերերի անուններից լկտի մեկնաբանություններ գրելու և սեփական կամ 3-րդ անձանց վրեժխնդրության գործառույթ են իրականացնում։ Ես հասկանում եմ, որ առաջիկայում որոշ պաշտոնների ընտրության հարց կա, և դա ձեզ խիստ նյարդայնացնում է։ Միանգամից ասեմ, որ որևէ պաշտոնի (ընտրովի կամ նշանակովի) հավակնություն չունեմ։ Եվ վերջում, հիշյալ լրատվամիջոցների ղեկավարների և մյուս ոգևորվածների համար կրկնում եմ վերջերս նորաձև դարձած և այս թեմային շատ համապատասխան խոս… Հարգանքով՝ Արմեն Ամիրյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am