Կաշխատե՞ն Հայաստանի անվտանգության բարձիկները

Կաշխատե՞ն Հայաստանի անվտանգության բարձիկները —————————————— Ժամանակակից շուկայական տնտեսությունը և բարեկեցիկ պետությունը հիմնված են հետևյալ հիմնական սյուների վրա՝ 1.մասնավոր սեփականության անձեռնմխելիություն, 2. տնտեսական ու քաղաքական կատաղի, բայց օրինական մրցակցություն, քաղաքական կյանքի կուսակցականացում և բիզնես դաշտում բաժնետիրական կառավարման համակարգի լայնորեն կիրառում, 3. գործատուների և կառավարության սոցիալական պատասխանատվություն, 4. բանկային գաղտնիքի ապահովում և բանկային համակարգի սոցիալականացում, 5. տնտեսական ու քաղաքական արհեստական մենաշնորհների բացառում, 6. հարկային բեռի շուրջ պետություն–գործատու–աշխատուժ եռակողմ ողջամիտ պայմանավորվածություն, 7. աշխատուժի ինստիտուցիոնալ պաշտպանություն (իրական արհմիություններ), 8. վստահություն (ընտրական համակարգի, գործարար պայմանագրերի, ջենթլմենական համաձայնությունների, անկախ դատարանների և այլնի նկատմամբ), 9. հանրային տարբեր շերտերի շահերը ներկայացնող մամուլի միջոցների առկայություն և ներքին ծագման իրական քաղաքացիական հասարակություն, 10. կոմպետենտ կառավարում։ Մենք այս բոլոր կետերում խնդիրներ ունենք։ Բայց փոխարենը դրանք լուծենք, խորացնում ենք խնդիրները։ Օրինակ այսօր երկու վատ լուր ստացանք։ Երկուսն էլ պաշտոնական։ Մեկը վերաբերում էր, այսպես կոչված, մեղավորության կանխավարկածին, մյուսը՝ բանկային գաղտնիքին։ ԿԲ–ն հաստատեց, որ շրջանառության մեջ է դրվել առանց դատական վճռի գույքի բռնագանձում իրականացնելու կառավարության մտադրությունների փաստաթուղթը։ «Բարձր տնից» էլ իմացանք, որ իշխանությունները մտել են բանկային համակարգի մեջ ու մեկիկ–մեկիկ հոտոտել ֆիզանձանց վարկային պատմություններն ու բանկային շարժերը, այսինքն՝ բանկային գաղտնիքի հերն անիծվել է։ Եթե արդեն անցել են ֆիզանձանց ու մանր վարկառուներին, նշանակում է գանձարանը դատարկ է ու պատճառ են ման գալիս նպաստների վճարումները չկատարելու համար՝ բնականաբար ռազմահայրենասիրական հռետորաբանության ներքո։ Հավաստիացնում եմ ձեզ, որ այս երկու լուրերը շատ ավելի լուրջ հարված են մեր տնտեսությանն ու անվտանգությանը, քան ադրբեջանական զորքերի հարձակումը կարող էր լինել, քանզի թշնամու զորքը հարձակվում է ճակատից ու խնդիրը բոլորիս համար հասկանալի է՝ մոբիլիզացիոն ուժերով հետ մղել ու անցնել հակագրոհի, իսկ ահա տնտեսության հերն անիծվում է թիկունքից ու շատերը կարող են նույնիսկ ողջունել մեր տնտեսությանը հարվածողին։ Հայաստանը մտնում է ոչ թե տուրբուլենտության, այլ լրջագույն ցնցումների դաշտ։ Նախորդ դարի 90–ականների փլուզումները կարող են մանկական խաղ թվալ սպասվող ցնցումների հետևանքների համեմատ։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am