Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Ամերիաբանկը, կարևորելով աշխատակազմի ու կորպորատիվ մշակույթի դերը հաջողության և շուկայում առաջատարի դիրքի պահպանման գործում, ձգտում է որպես գործատու իր աշխատակիցների համար ապահովել լավագույն պայմանները: Բանկի կարևորագույն ուղենիշներից է առանձնահատուկ կորպորատիվ մշակույթով աչքի ընկնող թիմի ձևավորումը և վերջինիս համար պրոֆեսիոնալ աճի և կյանքի որակի բարելավման համար լավագույն պայմանների ստեղծումը: Մշտապես ընդլայնելով գործունեության շրջանակները և բարելավելով մատուցվող ծառայությունների որակը՝ Բանկը սոցիալական պատասխանատվության տեսանկյունից կարևորում է նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը: 2007-2018թթ. Բանկի անձնակազմը դինամիկ աճում է: Շուրջ 300 նոր աշխատակցով թիմը համալրվել է 2018թ: Այժմ Բանկի աշխատակիցների թիվը հասնում է շուրջ 950-ի: Մշտապես կարևորելով երիտասարդների ներգրավումը թիմ՝ Ամերիաբանկը 2008թ-ից արդյունավետ համագործակցում է Հայաստանի և օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի հետ՝ մասնագիտական պրակտիկայի և աշխատանքի հնարավորություններ ընձեռելով նաև սփյուռքահայ ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար: Բանկն արդեն իսկ իրականացրել է 10 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում ներգրավել է ավելի քան 200 աշխատակից: 2018թ., մասնավորապես, իրականացվել է երկու «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում 57 երիտասարդ մասնագետ է միացել Բանկի թիմին: Իսկ 2019թ-ին պլանավորված է 3 ծրագրի իրականացում: Ծրագիրն իր տեսակի մեջ եզակի հնարավորություն է 20-27 տարեկան երիտասարդների համար` ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի և բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվելու փորձառու մասնագետների հետ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և իրենց աշխատանքային ուղին սկսելու Ամերիաբանկում: Ամերիաբանկի համար առանցքային նշանակություն ունի հայրենադարձությունը:Խրախուսելով տաղանդավոր հայ մասնագետների վերադարձը Հայաստան՝ Բանկն ակտիվորեն համագործակցում է զանազան հիմնադրամների հետ և պրակտիկայի ու աշխատանքի հնարավորություն ստեղծում նրանց համար: Միաժամանակ, Սփյուռքից մասնագետներ ներգրավելու շնորհիվ Հայաստան է բերվում միջազգային փորձը և գիտելիքը, որոնց արդյունավետ կիրառումը հավելյալ արժեք է ստեղծում երկրի տնտեսության համար:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am