Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ: Դատարանն արձանագրել է, որ կաշառքի դրվագով հիմանավոր կասկածն առկա չէ, ինչպես նաև հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2018թ․ օգոստոսի 13-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ազատության մեջ, չի խուսափել քննությունից ինչը հաստատում է, որ կալանավորման այդ հիմքը բացակայում է: Դատական ակտի հրապարակումից հետո պաշպանական խմբին տրամադրվել է դատարանի որոշումն, որում առկա հիմնավորումների նախնական ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ դատարանը չի անդրադարձել պաշտպանական խմբի ներկայացրած մի շարք փաստարկներին: Մասնավորապես, դատարանը չի անդրադարձել այն հիմնավորումներին, որ արտակարգ դրության հրամանագրի ստորագրումը նախագահի կողմից եղել է իրավաչափ, համապատասխանել է ՀՀ օրենսդրությանը, բխել է նախագահի լիազորություններից, ուստի չի կատարվել որևէ ապօրինի գործողություն: Դատարանը չի անդրադարձել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին՝ թեև պաշտապանները ծավալուն իրավական հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ հանրապետության նախագահն անձեռնմխելի է և որ այս փուլում անձեռնմելիությունը հերքելն անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է: Ռոբերտ Քոչարյանին չէր կարող ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվել այն պարզ պատճառով, որ հիշյալ հոդվածով նախատեսված հանցակազմ գոյություն չի ունեցել 2008 թվականին, այսինքն՝ արարքը, եթե նույնիսկ կատարված լիներ այդ ժամանակահատվածում հանցագործություն համարվել չէր կարող՝ ինչը խափանման միջոցը կիրառելու բացառող ակնհայտ հանգամանք է: Պաշտպանական խմբի կողմից դատարանին ներկայացվել են ապացույցներ միևնույն դեպքերի կապակցությամբ որոնցով փաստվում է, որ դեռևս տարիներ առաջ այլ անձանց հանդեպ հիշյալ հոդվածը չի կիրառվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվում է՝ հետևաբար վերջինիս հանդեպ դրսևորվում է կանխակալ և խտրական վերաբերմունք: Ծավալուն իրավական հիմնավորումներ է ներկայացվել նաև առ այն, որ Զինված ուժերը կարող էին օգտագործվել 2008 թվականին գործող օրենսդրության համաձայն՝ ինչին դատախազները և քննիչը որևէ առարկություն չեն ներկայացրել, սակայն դատարանն այս հիմնավորմանը կրկին չի անդրադարձել: Ընդհանրապես դատական ակտում պատճառաբանական մասը գրեթե բացակայում է՝ դատարանը պարզապես վերաշարադրել է քննիչի միջնորդությամբ ներկայացված նյութերի անունները և նշել, որ դրանցով հաստատվում է հիմնավոր կասկածն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է կատարած լինել իրեն մեղսագրվող արաքը: Բացի վերոգրյալ հիմնավորումները, դատարանին կետ առ կետ ներկայացվել է, որ ՀՔԾ քննիչի միջնորդությունը և հիմնավոր կասկածի առկայությունը չի հաստատվում քննիչի ներկայացրած նյութերով․ հակառակը՝ քրեական գործի նյութերից պաշտապանները դատարանին են ներկայացրել նյութեր և ապացույցներ, որոնք ուղղակիորեն բացառում են հիմնավոր կասկածի առկայությունը: Այս փաստարկներին ևս դատարանը որևէ կերպ չի անդրադարձել: Դատարանին պաշտպանները դիրքորոշում են հայտնել, որ քրեական գործում առկա նյութերից հետևում է, որ որևէ անձ ցուցմունք չի տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, հակառակը՝ քրեական գործի նյութերով հաստատվում է պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ հետևաբար ոչ միայն որևէ հանգամանքով չի հաստատվում գործի քննության խոչընդոտելու հնարավորությունն այլև խոչընդոտելու փորձ կատարելու տրամաբանությունը: Միևնույն ժամանակ քննիչը և դատախազները հրաժարվել են հայտնել և դատարանին ներկայացնել, թե կոնկրետ ում նկատմամբ և ինչպիսի ազդեցությամբ կարող է խոչընդոտ ստեղծվել գործի քննության համար, չեն նշել այնպիսի ապացույցներ, որոնք ուղղված են Ռոբերտ Քոչարյանի դեմ: Դատարանը չի պատճառաբանել նաև, թե կոնկրետ ինչ հանգամանքով է պայմանավորված խոչընդոտելու հիմքի առկայությունը: Պաշտպանական խումբը դատական ակտը համարում է անհիմն և չպատճառաբանված և սեղմ ժամկետներում վերաքննիչ բողոք է ներկայացնելու: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am