ՊԵԿ հայտարարությունը՝ աջ ղեկով ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների վերաբերյալ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ՝ նշելով, որ նպատակահարմար է համարում մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում առաջնահերթություն տալ ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից՝ հավելելով։ Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կառավարության կողմից21.02.2019թ. թիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, ինչի վերաբերյալ նախապես տեղյակ կպահվի հանրությանը: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նշված օրենքով հնարավորություն է տրվել մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացնել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը: Հաշվի առնելով հանգամանքը, որ ներկայում ՀՀ սահմաններին, անցակետերի հրապարակներում կուտակվել են և դեռևս պարբերաբար ներմուծվում են աջակողմյան ղեկով բազմաթիվ տրանսպորտային միջոցներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվում է ներգրավվել լրացուցիչ աշխատակիցներ, ինչպես նաև տեխնիկական միջոցներ՝ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողումը հնարավորինս սեղմ ժամկետներում ու անխափան իրականացնելու նպատակով: Այնուամենայնիվ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է համարում մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում առաջնահերթություն տալ ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից: ՊԵԿ-ը քաղաքացիներից և բոլոր շահագրգիռ անձանցից ակնկալում է փոխըմբռնում ու աջակցություն այս հարցում»:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am