«Վահանն արդեն երրորդ օրն է` հոսպիտալում է». պատմում են զինվորի հարազատները
Հակառակորդի կրակոցից որովայնի շրջանում վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Վահան Սարգսյանի հորեղբայրները քիչ առաջ լրագրողներին տեղեկացրին, որ Վահանի ինքնազգացողությունը նորմալ է. «Արդեն երրորդ օրն է` հոսպիտալում է, ինքնազգացողությունը նորմալ է, բոլորիս ճանաչել, խոսել է։ Լավանալուց հետո երևի ծառայությունը կշարունակի։ Բժիշկներն ասել, որ երկար կպառկի` ամիսներ»:
