«ՀՀ Սահմանադրությունը կորցրել է լեգիտիմությունը». ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ առաջին հրապարակային քննարկումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՆ, նախաձեռնելով ձևավորել Հայաստանի քաղաքական օրակարգը, որպես այդ օրակարգի առաջանահերթություն սահմանել է նոր Սահմանադրության ընդունումը: Մարտի 13-ին կայացավ Լիգայի նախաձեռնած առաջին հրապարակային քաղաքական քննարկումը «Նոր Հայաստանի քաղաքական օրակարգը. նոր Սահմանադրությու՞ն, թե՞ սահմանադրական փոփոխություններ» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին սահմանադրագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, Հայաստանի եվրոպական կուսակցության ներկայացուցիչներ: Բացելով քննարկումը՝ Լիգայի նախաձեռնող Նարինե Մկրտչյանը նախ անդրադարձավ Քաղաքական լիգայի գործունեության սկզբունքներին և նպատակներին՝ ձևավորել քաղաքական օրակարգ և քաղաքական միջավայր, ապա ընդգծեց թեմայի արդիականությունը և հրատապությունը: Նա, մասնավորապես, նշեց. «Սահմանադրության բոլոր հանրաքվեները Հայաստանում եղել են իշխանությանը վստահության քվե չտալու հասարակական բողոքի դրսևորման ձև: Դրանց արդյունքները միշտ վիճահարույց են եղել, ըստ այդմ, ՀՀ Սահմանադրությունը կորցրել է լեգիտիմությունը»: Նարինե Մկրտչյանը նշեց,  որ Լիգայի մոտեցումը հետևյալն է՝ նոր Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ: Լիգայի հովանու ներքո գործող «Քաղաքական քննարկումների ակումբի» նախաձեռնողներից Ատոմ Մխիթարյանը, ով նաև «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամի ղեկավարն է, նկատեց. «Նոր խորհրդարանի ձևավորումից հետո, կարծես, քաղաքական դաշտը աղճատվել է. քաղաքական թիվ մեկ մարմինը ավելի շուտ ապաքաղաքական է, իսկ քաղաքականության մեջ իրենց ծանրակշիռ խոսքն ունեցող գործիչների համար որևէ մեխանիզմ ստեղծված չէ, որպեսզի կարողանան ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման գործընթացների վրա: Այդ բացը լրացնելու համար ստեղծվել է Քաղաքական լիգան, որի շրջանակներում գործող «Քաղաքական քննարկումների ակումբը», իր պարբերական քննարկումներով, փորձելու է երկրի քաղաքական օրակարգ բերել արդիական, երկրի առաջընթացին նպաստող հարցեր, առաջարկել լուծումներ, քաղաքական գործընթացներում ներգրավել ունակ ուժերին: Քաղաքական փորձառություն և ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մտավորականների այս նախաձեռնության մասին հայտարարում ենք այսօր՝ Հայաստանի հիմնական օրենքի՝ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ քննարկմամբ՝  հարթակ տրամադրելով և՛ Լիգայի անդամներին, և՛ այս առումով իրենց ասելիքն ունեցող գործիչներին»: «Քաղաքական քննարկումների ակումբի» մյուս նախձեռնողը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Հեղափոխության առաջնորդները,  մինչև իշխանության գալը, գիտեին ի՞նչ անել հարցի պատասխանը: Այն է՝ հեռացնել իշխանություններին: Նրանք, քանի դեռ հեղափոխական  կեցվածքի մեջ էին, հեռահար ու տեսականորեն լավ էին պատկերացնում անելիքը: Նրանք խոստանում էին խորքային ու համատարած փոփոխություններ: Հաղթանակից  հետո այդ հարցը ձևափոխվում է և դառնում  է ի՞նչպես անել, ի՞նչից սկսել և այլն: Հեղափոխությունը ևս չկարողացավ շրջանցել այդ խնդիրը, և իշխանության անցնելուց հետո պարզվեց, որ իշխանությունները չունեն «ի՞նչից սկսել, ի՞նչ հերթականությամբ կատարել փոփոխությունները» հարցերի պատասխանները: Իսկ այդ հարցերի պատասխաններն էլ հենց կազմում են քաղաքական օրակարգի հիմքը: Պարզվեց, որ իշխանությունները քաղաքական օրակարգ չունեն, ինչի հետևանքով չեն մտածում նաև նոր Սահմանադրության մասին: Նոր իշխանությունները խարխափում են»: Լիգայի անդամներից փաստաբան Գոհար Ասելեսյանն անդրադաձավ գործող Սահմանադրության հիմնական իրավական խութերին, նշելով՝ «Գործող  Սահմանադրությամբ ցայտուն ընդգծված են  ՀՀ վարչապետի ու նախագահի լիազորությունների  մի դեպքում՝ սահմանափակումները, մեկ այլ  դեպքում՝  սահմանազանցումներն այն առումով, որ  զգալիորեն կրճատվել են  ՀՀ նախագահի լիազորությունները, փոխարենը՝ բավականին ուռճացված են վարչապետի լիազորությունները, մասնավորապես՝ վարչապետը ղեկավարում է ոչ միայն կառավարությունը, կանխորոշում նրա կազմը, որոշում գործունեության հիմնական ուղղությունները, այլ նաև ղեկավարում է Անվտանգության խորհուրդը, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և /հոդված152/,այսինքն՝ ըստ էության անմիջականորեն վերահսկում է իրավապահ կառուցվածքը, նրա ձեռքում են կենտրոնացված ուժային կառոււյցները: Փոխարենը՝ գործող Սահմանդրությամբ ՀՀ նախագահի լիազորություններն են կրճատվել: Չնայած այն հանգամանքին, որ 123-րդ հոդվածը սահմանում է, որ պետության գլուխը ՀՀ նախագահն է, ըստ էության, դա այյդպես չէ»: Ասելեսյանը ներկայացրեց նաև Լիգայի տեսակետը նոր ընտրակարգի շուրջ. «Արմատապես պետք է վերանայվեն ընտրական համակարգի իրավական հիմքերը, որոնք, կարծում ենք, անհրաժեշտ է իրականացնել նոր Սահմանադրության ընդունումից հետո միայն այն հիմնավորմամբ, որ  Սահմանադրությունը երկրի հիմնական՝ մայր օրենքն է, որից պիտի բխեն և որին համապատասխանեն մյուս օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը: Կարծում ենք, որ ընտրական գործընթացներին և ընտրական օրենսգրքին հարկ կլինի անրադառնալ նոր սահմանադրության ընդունումից հետո:  Ընտրական համակարգը կազմավորելիս պետք է բացառվեն դոմինանտ կուսակցության կողմից իշխանության նկատմամբ մենաշնորհի հաստատման վտանգները»: Քաղաքական գործիչ Էդվադ Անտինյանը նշեց. «Երբ խոսք է գնում նոր Սահմանադրությու՞ն, թե՞ սահմանադրական փոփոխություն, նախ հիշենք, որ 1995թ․ Սահմանադրությամբ կիսանախագահական կառավարման համակարգ էր նախատեսվում, նույնը նաև 2005-ի փոփոխված Սահմանադրության պարագայում, բայց մենք դժգոհ էինք այդ համակարգից, հավանաբար նաև այն պատճառով, որ գտնում էինք, որ դրանք կարվել էին 1-ին և 2-րդ նախագահների հագով, ուստի կիսանախագահական համակարգի դրական փորձ չունենք։ Անցնելով խորհրդարանական կառավարման համակարգին՝ դա էլ կարվել է 3-րդ նախագահի հագով, ու դեռ չենք վայելել նոր Սահմանադրության ողջ հմայքը, քանի որ իրականում ոչ թե խորհրդարանական կառավարման համակարգ ունենք, այլ սուպերվարչապետական։ Ու եթե փորձենք վերացնել ռեյտինգային ընտրակարգը, անցնելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի, ու վարչապետի լիազորությունների մի մասը պատվիրակվի խորհրդարանին կամ կառավարությանը, ապա դրա համար սահմանադրական հանրաքվեի անհրաժեշտություն չի լինի։ Գուցե առաջին հերթին մտածենք այդ փոփոխություննե՞րն անել ու նոր տեսնել, թե այս համակարգն իրեն կարդարացնի՞, ապա նոր միայն մտածենք կիսանախագահական համակարգին վերադառնալուն։ Ավելի ճիշտ  է ոչ թե ետ գնանք, այլ հաշվի առնելով համաշխարհային փորձն ու նաև մեր այս տարիների թե՛ դրական, թե՛ բացասական փորձը, այլ առաջ գնանք՝ բարեփոխելով Սահմանադրությունը։ Ու մի խնդիր էլ է մեզանում առաջացել։ Հանրային այս հսկայական վստահությունը ստացել է վարչապետը։ Ու վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում ինքն էր ժողովրդին դիմում, որ եթե ցանկանում եք իրեն վարչապետ տեսնել, ապա ձայն տվեք իր թիմին, անգամ չ՝ր կարևորվում, թե թիմի որ անդամին, ու նրա արժանիքները չէին նշվում։ Իսկ հիմա վարչապետի լիազորությունները փոխանցելով անփորձ խորհրդարանին՝ գուցե այդքան էլ պետք չ՝ շտապել» ։ Իրավաբան, 1995թ. Սահմանադրական հանձնաժողովի անդամ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը նշեց, որ գործող Սահմանադրությունը ընդունվել, իսկ հետագայում նրանում փոփոխություններ են կատարվել կեղծիքներով: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ունենալ լեգիտիմ  Սահմանադրություն. «Ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրությունը կարող հիմք լինել իշխանության ճյուղերի տարանջատման և անկախության, ինչպես նաև դատական իշխանության անկախությունը երաշխիք: Հասարակությունը պետք է սիրի իր Սահմանադրությունը: Այդ դեպքում քաղաքացիներն ամեն գնով կպաշտպանեն իրենց Սահմանադրությունը»: Զուռնաչյանը մանրամասն անդրադարձավ նաև դատական իշխանության խնդիրներին: Քննարկումից հետո կայացած Լիգայի նիստում, հաշվի առնելով քննարկման ժամանակ ներկայացված տեսակետները, փոխհամաձայնությամբ ընդունվեցին Սահմանադրության հետ կապված մի շարք կարևոր սկզբունքներ, մանսավորապես՝

  • ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն,
  • Սահմանադրության հիմնարար սկզբունքների, հետագայում նաև՝ նախագծի կամ նախագծերի հասարակական-քաղաքական քննարկումների անցկացում,
  • նոր Սահմանադրության ընդունում ժողովրդի կողմից և դրա լեգիտիմության ապահովում,
  • Սահմանադրությունը պետք է ամրագրի հասարակական հարաբերությունների այն իրավիճակը, որ 2018թ. քաղաքական փոփոխություններից հետո ձևավորվել է Հայաստանում:
  Առաջիկայում ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ քննարկումները նոր Սահմանադրության շուրջ կշարունակվեն մասնագետների ավելի լայն խմբերի ներգրավմամբ:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին․ «Հետք» Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է «Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է Փաշինյանի բառերը լսու՞մ էիք․․․ ինչու՞ «կզացնել» բառից հետո չընդհատեցիք․ լրագրողը՝ Ռուբինյանին (video) Փաշինյանը «ահաբեկչական» ծրագիր է ներկայացրել․․․ ԱԺ-ում իրեն կորցրել էր մի պատճառով․ Իշխանյան (video) Ռուսաստանի տարբեր շրջաններում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) Անկասկած քաղաքական հետապնդման, քաղաքական հաշվեհшրդարի հետ գործ ունենք․ Տիգրան Աբրահամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված գործի մասին Ասեմ՝ ինչ պրոբլեմ ունի Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ և ինչու է իրեն կորցրել․ Մեսրոպ Մանուկյան (video) Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Ինչպես Արեգա Հովսեփյանը «խանգարմունքի» հասցրեց ՔՊ-ականներին․ «Նզովյալ եք սերնդեսերունդ» (video) Այս իշխանությունները երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին մեկուսացնել․ Իշխան Սաղաթելյան Լինելու են բանակում սպանություններ, պարգևավճարներ ՔՊ-ին, արտաքին պարտքի բազմապատկում, խորը խցանումներ Երևանում, սուտասան կարգալույծներ ԱՄՆ-ն ու Իրանը ներկայումս բանակցություններ չեն վարում․ Al Jazeera Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Վեհափառը հոգևորականներին պատգամել է փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան Մենուա Սողոմոնյան․ «Դատարանն ընդունել է, որ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել» Տիգրանաշենի զիջումից առաջ ԱԺ ամբիոնից սկսեց գոռալ՝ «կզացնելու եմ»․․․իրավիճակը սարսափելի է․ Գրիգորյան (video) Դատապարտում ենք իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները․ «Եվրոպացիները հանուն Արցախի» Վրաց-ռուսական սահմանին «Կազբեգի» անցակետում առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի չհայտարարագրված գումար Լևոն Քոչարյանը նոր մանրամասներ է հայտնում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակից (video) Երեկ խայտառակ տեղեկություն եկավ․․․ երկիրը հանձնել են սրանք․ Իշխան Սաղաթելյան (video) ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը շարունակել են հարվածները Ուկրաինայի նավահանգիստներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am