Սերխիո Ռամոսը կարող է զրկվել ավագի թևկապից
Մադրիդի «Ռեալ»-ը դժգոհ է թիմի ավագ Սերխիո Ռամոսից։ Ակումբի մարզչական շտաբը Զինեդին Զիդանի գլխավորությամբ խաղային կարգապահություն է ակնկալում պաշտպանից, որը հիմա նրանց չի բավականացնում։ Այժմ մարզչական շտաբը քննարկում է Ռամոսին ավագի թևկապից զրկելու հարցը։ Ամենայն հավանականությամբ, «Ռեալ»-ը հաջորդ մրցաշրջանից նոր ավագ կունենա։
