Ովքեր էին Օպերայում հայտնված կասկածելի երիտասարդները, որոնք ոստիկանների հետ բախումներ հրահրեցին և վանկարկեցին «Ռոբերտ վարչապետ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը երեկվանից վերսկսել է Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Սակայն երեկ իրավիճակը գնալով թեժանում էր. անգամ ԱԺ պատգամավորներն էին շտապել դեպքի վայր` փորձելով կանխել հնարավոր բախումները: Սակայն նկատենք, որ բախումներ, այնուամենայնիվ, եղան. սրճարանների սեփականատերերն իրենց աշխատակիցների հետ բոլոր հնարավոր միջոցներով երեկ դիմադրում էին` փորձելով խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքներին: Սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, հետո բանը հասավ քաշքշուկին, բախումներին: Բայց հետաքրքիրն այն է, որ Օպերային հարող տարածքում իրավիճակը շատ ավելի թեժացավ հատկապես այն բանից հետո, երբ այնտեղ հայտնվեցին ինչ-որ երիտասարդների խմբեր, որոնք եւս սկսեցին բողոքել սրճարանների ապամոնտաժման դեմ: Ընդ որում, նրանք ոչ թե բողոքում էին, այլ ավելի շուտ ոստիկանության հետ բախումներ հրահրում: Նույնիսկ բանը հասավ նրան, որ սկսեցին վանկարկել «Ռոբերտ վարչապետ», «Քոչարյան վարչապետ»: Բանը հասավ նաեւ սրճարանատերերի ու սրճարանի աշխատակիցների կողմից լրագրողների աշխատանքները խոչընդոտելուն, երբ արգելում էին տեսանկարահանել իրենց` «դուխով», «ես լավ տղա եմ» երգերի տակ պարելը, գոռգոռոցը: Ի դեպ, երեկ ուշ երեկոյան Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային հեռուստատեսությամբ անդրադարձել է այս խնդրին` նշելով. «Ես ինքս եմ հատուկ հանձնարարել ամեն ինչ անել մեղմ, մարդկային»: Նրա խոսքերով` ծանուցումները ժամանակին ուղարկվել են, եւ տնտեսվարողները դրանք ստացել են, սկզբում համաձայնել, բայց հետո հրաժարվել են քաղաքապետարանի պահանջը կատարել: Մարությանը նաեւ ասել է, որ այդ տարածքները վարձակալել են ծիծաղելի գներով` 90 հազար դրամ ամսական: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am