Գագաթնակետը 2016-ի ապրիլն էր, որը փոխել է ֆորմատը, նաև` իրողություններ

Ստեփանակերտում մարտի 12-ին տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո Aysor.am-ը հարցազրույց է անցկացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ։ – Պարոն Բալասանյան, Ադրբեջանն այժմ զորավարժություններ է անցկացնում, և Հայաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ միջազգային որոշ սկզբունքների, պայմանավորվածությունների խախտում է: Դուք մտահոգություններ ունե՞ք: – Ընդհանրապես, մտահոգություններ եղել են բոլոր ժամանակներում` սկսած 1994 թվականի մայիսից: Մենք պարբերաբար տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը խախտվում է: Իհարկե մտահոգություններ, մտավախություններ կան: Բայց այնպես չէ, որ զորավարժությունների ֆոնին մենք ունենանք մտավախություն, որ Ադրբեջանը կարճ ժամանակում կսկսի հարձակողական մարտ վարել: Դա ըստ պլանի է՝ Ադրբեջանի զինված ուժերը կատարում են զորավարժություններ, մարզումներ։ Նույնը կատարում է մեր Պաշտպանության բանակը, նույնը կատարում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: – Այսինքն խնդիր չէ, զորավարժությունները չեն կարող վերածվել ռազմական գործողությունների: – Ցանկացած պահին մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև զորավարժությունների անվան տակ կարող է սկսեն լայնածավալ հարձակողական մարտ։ Բայց մենք պատրաստ ենք, մենք զգոն ենք: – Պարոն Բալասանյան, երկու երկրների Անվտանգության խորհուրդների նիստ տեղի ունեցավ, դուք ի՞նչ տպավորություններ ստացաք այդ նիստից, ի՞նչ պարզեցիք Ձեզ համար, նիստի արդյունքներով ի՞նչ վերջնական արդյունք կարող եք նշել: – Նախ ասեմ, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում տեղի էր ունենում անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հրավիրվում էին Արցախի իշխանությունների ներկայացուցիչները` նախագահի մակարդակով: Բայց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը և այնպես չէ, որ այն կապված էր Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների, Մինսկի խմբի համանախագահների հետ: Դեռևս անցյալ տարի էր Հայաստանի վարչապետը այդ ծրագրի մասին խոսել Արցախի նախագահի հետ և երկուստեք տվել էին իրենց համաձայնությունը: Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են տարբեր հարցեր, նորից եմ կրկնում այդ նիստը կապված չէր Ադրբեջանի զորավարժությունների, Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ: Մեկ աշխատանքային օր նվիրել ենք նիստին: Նիստում քննարկվել են Հայաստանի ու Արցախի հարաբերությունները, թե միջպետական պայմանագրի շրջանակներում, թե բոլոր ոլորտներում համագործակցությունը: Մենք բավարարվածություն ստացանք, երկու կողմերից էլ հնչել են տարբեր հարցեր, բոլոր հարցերին տրվել են պատասխաններ: Այն հարցերը, որոնց լուծման համար երկար ժամանակ է պահանջվում, տրվել են հանձնարարականներ, ընդհուպ կարճ ժամկետներում ստեղծելու ենք տարբեր աշխատանքային խմբեր` գյուղատնտեսության, զինված ուժերի, իրավական ոլորտներում: Կարճ ժամանակում փորձելու ենք ի մի բերել, վերլուծել ու առաջարկություններ կներկայացնենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդներին, որից հետո կտրվեն համապատասխան լուծումներ: Համոզված եմ՝ այդ հարցերը շատ կարճ ժամանակներում կստանան շատ լուրջ պատասխաններ: – Նույն նիստում վարչապետը նորից պնդեց իր նախկին հայտարարությունը և փաստորեն ձևաչափի փոփոխություն է առաջարկում: Դա ձեր կարծիքով բանակցությունները փակուղի տանող ճանապարհ չէ՞: – Միանշանակ`ոչ: Նախկինում բանակցությունները` հրադադարի ռեժիմի համաձայնագիրը, բուդապեշտյան գագաթաժողովի բանաձևը ստորագրվել է երեք կողմերի միջև, Արցախը հանդիսանում էր բանակցությունների լիիրավ սուբյեկտ: Պատճառները տարբեր են` ինչու է Արցախը դուրս մնացել բանակցություններից: Երբ Հայաստանի նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, որին որպես բանիմաց ու որպես Արցախի նախկին նախագահ, Արցախի իշխանությունները լիազորեցին նրան ներկայացնել Արցախը բանակցություններում: Այնպես չէ, որ մենք այսօր բանակցությունների ֆորմատ ենք փոխել: Այսինքն՝ մենք վերադարձել ենք ակունքներին: Մենք որևէ ֆորմատ չենք խախտել և այն ինչ դրված է սեղանին, շարունակելու ենք դրանց շուրջ բանակցությունները. տարածքների, փախստականների վերադարձի, ստատուս-քվոյի, անկախության մասին դրանք բոլորը թեմա են, որոնք քննարկվելու են: Ես որևէ մտավախություն չունեմ, որ վաղը կարող է ոչ հայանպաստ փաստաթուղթ ընդունվել: Վերջին շրջանում շատ է խոսվում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուց: Բայց 1994-ին հրադադարի ժամանակ երկու ժողովուրդների միջև մեծ փոխվստահություն կար չնայած այդ արյունահեղությանը: Եվ հետո Ադրբեջանի իշխանությունները սկսեցին հետախուզական-դիվերսիոն գործողություններ, այնուհետև` փոխհրաձգություններ, որոնց հետևանքով ժամանակ առ ժամանակ ունենում էինք մարդկային, նյութատեխնիկական կորուստներ: Իսկ գագաթնակետը 2016-ի ապրիլն էր, որը փոխել է ֆորմատը, նաև` իրողություններ: Համոզված եմ ու վստահ եմ, որ պարտադիր պայման է, որպեսզի արցախյան կողմը մասնակցի բանակցություններին: Որևէ ֆորմատ չի խախտվում: Արցախը ունի այդ ֆորմատին ավելացնելու մեկ առաջարկություն` այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր» ու այդ փաթեթն անվանել հենց այդպես: Խաղաղության պայմանագիր կնքելը միջազգային պրակտիկա է պատերազմներից հետո: Այդ փաթեթի մեջ պետք է ներառել ամեն ինչ` գերիների փոխանակում, տարածքների վիճարկելի հարց, նյութական կորուստների հարց: Մենք դեմ չենք գնում այդ փաթեթին, բայց մենք մեկ առաջարկություն ենք անում՝ որպեսզի ժողովուրդները պատրաստ լինեն խաղաղության`«Խաղաղության պայմանագիր» ունենալու համար: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am