«Եթե մենք մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք, նշանակում է՝ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը: Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է 15 լիտր բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լիտր և համապատասխանի այն ստանդարտին, որը հայտարարված է, երբ մեր խանութներում վաճառվում են խաղալիքներ մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները մեր երեխաների առողջությանը չվնասեն, երբ խանութում քաղաքացին գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ իր գնածն իսկապես կաթնամթերք է և այսպես շարունակ: Ընդհանուր առմամբ մենք չպետք է մոռանանք, թե այս տարիներին ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Երբ մեր երկիրն անկախություն ստացավ, հանրային առևտրի ամբողջ համակարգը փոխվեց. մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առևտրային մի նոր ֆենոմեն էին: Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսերի հետևանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց և ոչ միայն մեր երկիրը: Բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, և մենք չպետք է առևտրային այս գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ: Նաև այս օրերին այդ թեման շատ է շոշափվում, որովհետև եթե մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով, որովհետև եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն առևտուր անելն է, նշանակում է՝ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար, քեզ համար: Սա, իհարկե, բացարձակապես հարիր չի մեր երկրին, առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո»: Վարչապետն ընդգծել է՝ կառավարության առաջիկա կարևորագույն խնդիրն չափանիշների բարձրացումն է, դրանց համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին և այս համատեքստում կարևորել համագործակցությունը նաև Եվրոպական միության հետ, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր արտադրանքի համար ստանդարտների բարձրացումը հնարավորություն կտա իրագործել կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը, որն ամփոփված է կառավարության ծրագրի նախաբանում: «Մենք ասել ենք, որ Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք որպես արտահանմանը միտված: Մինչդեռ եթե այսօր ուշադիր նայենք մեր իրավապայմանագրային դաշտը, կտեսնենք, որ մենք արտահանման ներուժն ուղղակի չենք կարողանում օգտագործել՝ մի պարզ պատճառով, որովհետև մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ընդունված են, օրինակ, Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրասիական տնտեսական միության երկրների այլ տարածքներում: Հետևաբար, նաև այս նկատի ունեմ, երբ ասում եմ, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր: Եվ ուրեմն, սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը, որը շատ կարևոր է, ունի բազմակի նշանակություն: Դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես, տուրիզմի առումով և ընդհանրապես բոլոր հնարավոր առումներով: Մեզ համար այս թեման իրականում ոչ թե տեղային, այլ, ըստ էության, համապարփակ թեմա է, որը կապված է մեր երկրի միջազգային հեղինակության, մեր քաղաքացիների առողջության և իրավունքների պաշտպանության հետ: Սա նաև քաղաքական նշանակություն ունի, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս մենք ընդամենը ասում ենք հետևյալը. սպառողների և նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների, բիզնեսմենների, գործարար միջավայրի հարաբերությունները պետք է հենված լինեն ճշմարտության, բարձր, փոխադարձ հարգանքի վրա, որովհետև սա ամենակարևոր հենակետն է, որի վրա հնարավոր է կառուցել նոր իրականություն: Այնպես որ ես շատ կարևորում եմ այս միջոցառումը, այն ամբողջ բովանդակությունը, որը կապված է այսօրվա միջոցառման հետ և մեր բոլոր պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին հաջողություններ եմ մաղթում այս գործունեության դաշտում», – նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ վերջին տասնամյակում սպառողների իրավունքների պաշտպանության դաշտում բավական ակտիվ աշխատող հասարակական կազմակերպություններ են ձևավորվել, որոնց աշխատանքը միանշանակ պետք է դրական համարել, և կառավարությունը պատրաստ է համագործակցել այդ կազմակերպությունների հետ: «Մենք նաև միտված ենք էականորեն բարձրացնել պետական այն մարմինների աշխատանքի որակը, որոնք առնչություն ունեն սպառողների իրավունքների պաշտպանության հետ: Իհարկե, մեծ հաշվով բոլոր պետական մարմինների գործունեությունը կապ ունի սպառողների իրավունքների պաշտպանության հետ, ինչը նշանակում է, որ պատրաստվում ենք բոլոր պետական մարմինների աշխատանքի որակը բարձրացնել», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Փաշինյանը նաև դիտել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ պատրաստված ֆիլմը: *** Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովը Երևանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ, միջոցառման այս տարվա կարգախոսն է «Իրազեկ սպառող՝ առողջ հասարակություն»: Համաժողովի նպատակն է ամրացնել սպառողի դիրքերը՝ իր իրավունքների մասին իրազեկելով և կրթելով նրան, մասնավորապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում: Համաժողովի ընթացքում քննարկվելու են սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողությունը մեխանիզմների մեծացման, սննդի շղթայում գործող տնտեսվարողների գործունեության բարելավման, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության և այլ հարցեր: Անցկացվելու է նաև մրցանակաբաշխություն՝ «Ակտիվ և իրազեկ սպառող», «Սննդամթերքի անվտանգության ոլորտը լավագույնս լուսաբանած լրագրող», «Ամենաակտիվ հասարակական կազմակերպություն՝ ըստ Max Monitor-ի վերլուծության» անվանակարգերում:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին․ «Հետք» Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է «Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է Փաշինյանի բառերը լսու՞մ էիք․․․ ինչու՞ «կզացնել» բառից հետո չընդհատեցիք․ լրագրողը՝ Ռուբինյանին (video) Փաշինյանը «ահաբեկչական» ծրագիր է ներկայացրել․․․ ԱԺ-ում իրեն կորցրել էր մի պատճառով․ Իշխանյան (video) Ռուսաստանի տարբեր շրջաններում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) Անկասկած քաղաքական հետապնդման, քաղաքական հաշվեհшրդարի հետ գործ ունենք․ Տիգրան Աբրահամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված գործի մասին Ասեմ՝ ինչ պրոբլեմ ունի Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ և ինչու է իրեն կորցրել․ Մեսրոպ Մանուկյան (video) Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Ինչպես Արեգա Հովսեփյանը «խանգարմունքի» հասցրեց ՔՊ-ականներին․ «Նզովյալ եք սերնդեսերունդ» (video) Այս իշխանությունները երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին մեկուսացնել․ Իշխան Սաղաթելյան Լինելու են բանակում սպանություններ, պարգևավճարներ ՔՊ-ին, արտաքին պարտքի բազմապատկում, խորը խցանումներ Երևանում, սուտասան կարգալույծներ ԱՄՆ-ն ու Իրանը ներկայումս բանակցություններ չեն վարում․ Al Jazeera Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Վեհափառը հոգևորականներին պատգամել է փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան Մենուա Սողոմոնյան․ «Դատարանն ընդունել է, որ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել» Տիգրանաշենի զիջումից առաջ ԱԺ ամբիոնից սկսեց գոռալ՝ «կզացնելու եմ»․․․իրավիճակը սարսափելի է․ Գրիգորյան (video) Դատապարտում ենք իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները․ «Եվրոպացիները հանուն Արցախի» Վրաց-ռուսական սահմանին «Կազբեգի» անցակետում առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի չհայտարարագրված գումար Լևոն Քոչարյանը նոր մանրամասներ է հայտնում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակից (video) Երեկ խայտառակ տեղեկություն եկավ․․․ երկիրը հանձնել են սրանք․ Իշխան Սաղաթելյան (video) ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը շարունակել են հարվածները Ուկրաինայի նավահանգիստներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am