Ովքեր էին Օպերայում հայտնված երիտասարդները, որոնք վանկարկում էին «Ռոբերտ վարչապետ»

«Ժողովուրդ» թերթը գրում. «Երեւանի քաղաքապետարանը երեկվանից վերսկսել է Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Սակայն երեկ իրավիճակը գնալով թեժանում էր. անգամ ԱԺ պատգամավորներն էին շտապել դեպքի վայր` փորձելով կանխել հնարավոր բախումները: Սակայն նկատենք, որ բախումներ, այնուամենայնիվ, եղան. սրճարանների սեփականատերերն իրենց աշխատակիցների հետ բոլոր հնարավոր միջոցներով երեկ դիմադրում էին` փորձելով խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքներին: Սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, հետո բանը հասավ քաշքշուկին, բախումներին: Բայց հետաքրքիրն այն է, որ Օպերային հարող տարածքում իրավիճակը շատ ավելի թեժացավ հատկապես այն բանից հետո, երբ այնտեղ հայտնվեցին ինչ-որ երիտասարդների խմբեր, որոնք եւս սկսեցին բողոքել սրճարանների ապամոնտաժման դեմ: Ընդ որում, նրանք ոչ թե բողոքում էին, այլ ավելի շուտ ոստիկանության հետ բախումներ հրահրում: Նույնիսկ բանը հասավ նրան, որ սկսեցին վանկարկել «Ռոբերտ վարչապետ», «Քոչարյան վարչապետ»: Բանը հասավ նաեւ սրճարանատերերի ու սրճարանի աշխատակիցների կողմից լրագրողների աշխատանքները խոչընդոտելուն, երբ արգելում էին տեսանկարահանել իրենց` «դուխով», «ես լավ տղա եմ» երգերի տակ պարելը, գոռգոռոցը: Ի դեպ, երեկ ուշ երեկոյան Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային հեռուստատեսությամբ անդրադարձել է այս խնդրին` նշելով. «Ես ինքս եմ հատուկ հանձնարարել ամեն ինչ անել մեղմ, մարդկային»: Նրա խոսքերով` ծանուցումները ժամանակին ուղարկվել են, եւ տնտեսվարողները դրանք ստացել են, սկզբում համաձայնել, բայց հետո հրաժարվել են քաղաքապետարանի պահանջը կատարել: Մարությանը նաեւ ասել է, որ այդ տարածքները վարձակալել են ծիծաղելի գներով` 90 հազար դրամ ամսական»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հայկական քաղաքական դաշտում հայտնվել է «ինտելեկտի» նոր չափանիշ՝ տեսախցիկների առաջ հնարավորինս լուրջ դեմքով տարատեսակ սննդամթերքի օգտագործելու ունակությունը․ Արման Աբովյան Եթե մեր ենթակառուցվածքների վրա հшրձակումները կրկնվեն, զսպում չի լինի․ Արաղչի Մենք իրավունք ունենք «ոչ» ասել Ուկրաինային տրամադրվող վարկին․ Օրբան Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ոչնչшցրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. Չերնամորյան Իսրայելը հшրվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն Աքլորակռվի ժամանակը չէ, Հայաստանը ստրկացված է․ Աշոտյան Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Ճապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողությունները, ինչպիսիք են hարձակումները հարևան երկրների վրա. Սանաե Տակաիտի Իրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը. QatarEnergy-ի գործադիր տնօրեն Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում. «Հրապարակ» Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am