«Երբ կարգախոսները հանում ենք, ապա տեսնում ենք, որ այս իշխանությունը խոսելու այլ թեմա չունի». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարևոր է հասկանալ, թե Օպերայի տարածքում այսօր ինչ է կատարվել: Այն, որ ժամանակին պետք էր թույլ չտալ նման վայրերում սրճարաններ կառուցելը, հասկանալի է: Հասկանալի է նաև, որ դրանք պետք է քանդվեն: Նաև պարզ է, որ կա գործազրկության խնդիր և մարդկանց պետք է այլընտրանքի համար պայմաններ ստեղծել ու նոր նման քայլերի գնալ: Գործազրկությունն ու ապագայի հանդեպ անորոշությունը արտագաղթի հիմնական պատճառն է: Սեփականատերերի խնդիրն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, նման վայրում սրճարան կառուցողը բարոյական շեղումներ պետք է ունեցած լինի: Առաջին հերթին պետք է պատժվեն այդ վայրում շինարարության թույլտվություն տված պաշտոնյաները: Դա դաս կլինի մյուսների համար: Ինձ միայն աշխատողների հարցն է հետաքրքրում: Փորձենք տեղի ունեցածին մոտենալ անորոշության տեսանկյունից: Մերժիր Սերժին, Քայլ Արա, Վեր կաց քայլիր, Հեղափոխություն-հակահեղափոխություն, Նախկինների վերադարձի վտանգ, Մինչև վերջին կոպեկը վերադարձնենք թալանածը – դրանք քարոզչական դաշտում գտնվող կարգախոսներ են, իրական կյանքն ավելի բարդ է: Եվ այդ իրական կյանքը մեր դուռը բախելու է: Օպերայի դեպքն առաջին թակոցն է: Երբ կարգախոսները հանում ենք, ապա տեսնում ենք, որ այս իշխանությունը խոսելու այլ թեմա չունի: Դա ցավով եմ ասում: Կարգախոսները կարճատև ազդեցություն ունեն, իսկ իրական փոփոխությունը պահանջում է աշխարհայացք, զարգացման նախագծեր, հաշվարկներ, ռիսկերի գնահատում, երկարատև և կարճատև ծրագրեր, թիմ (իսկական բանիմաց թիմ) և այլն: Հանրությանը վախերով և խոստումներով երկար զբաղեցնել չի ստացվի: Մեզ պետք են քաղաքական հակակշիռներ, լուրջ և հիմնավորված քննադատություն, շահերի վրա հիմնված խմբեր: Կարծում եմ, որ կամաց-կամաց այդ գիտակցությունը ձևավորվում է: Օպերայում հավաքված մարդկանց պետք չի պիտակավորել և հակահեղափոխական ներկայացնել, այլապես հակահեղափոխականը բացասականից դրական կոչումի կվերածվի (և հակառակը): Ով կարող է ասել, թե վաղը ում հերթն է գալու ու ով է հանրային աջակցության կարիք ունենալու: Գուցե դա դու ես լինելու»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am