«Բարեփոխումներին դեմ է աշխատում պետական ապարատի առնվազն 50 տոկոսը»

«Իրատես» թերթը զրուցել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ԱԺ մշտականհանձնաժողովինախագահ Վարազդատ Կարապետյանի հետ. «Տնտեսական փոփոխությունների տեմպն իշխանությամբ չի պայմանավորված, այլ ժողովրդով»,- ասաց Կարապետյանը։  «Բերեմ մի օրինակ. շենքերում տեղադրված հին, մեծ ժամացույցներ կան, որոնք երկար տարիներ չեն աշխատել ու հանկարծ պետք է գործի դրվեն։ Պատկերացնու՞մ եք, որքան դժվար են ատամնանիվներն իրար հետ պտտվելու։ Հայաստանում մոտավորապես նույն վիճակն է. «ատամնանիվներն» ուզում են ժանգից ազատվել ու պտտվել, բայց դրա համար ժամանակ է պետք։ Հուսով եմ՝ մինչ տարեվերջ այդ «ատամնանիվները» ներդաշնակ կպտտվեն։ -Ենթադրենք, չկա կոռուպցիա, չկա մենաշնորհ, դրանք բավարա՞ր են տնտեսություն զարգացնելու համար։ -Անհրաժեշտ են նաեւ աջակցության որոշ գործիքներ։ Ինչպես կառավարության ծրագրում էր նշված՝ մեկ պատուհան ներդրողների համար։ Նոր սկսող ձեռնարկություններին, տեխնոլոգիական ընկերություններին գյուղատնտեսությանն աջակցող արագ քայլեր են պետք։ Բայց այն, որ տնտեսական աշխուժացումն ու առաջընթացը ձեռնարկությունների խնդիրն է, միանշանակ է։ -Որքան էլ ականջահաճո հայտարարություններ հնչեն, առանց ֆինանսական հոսքերի տնտեսություն հնարավոր չէ զարգացնել։ Որտեղի՞ց եք գտնելու ֆինանսական աղբյուրներ։ -Այդ աղբյուրները մեր ներքին խնայողություններն են եւ դրսի ներդրումները։ Դրսում հարյուրավոր մարդիկ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու գաղափարով, Հայաստանում ապրող մարդիկ էլ հակված են իրենց խնայողությունները Հայաստանում ներդրումների վերածելու։ Եթե ընդդիմությունը, մամուլը, ֆեյսբուքյան ակտիվիստները անընդհատ չպնդեն, որ մեր երկիրն ահավոր մեծ վտանգների առաջ է կանգնած, ուր որ է պատերազմ կսկսվի, ներդրումներ կլինեն։ -Կարծում եք, թալանված միջոցներն այնքան շատ են, որ դրանով կարող ենք ռազմարդյունաբերությու՞ն զարգացնել։ -Նախնական գնահատականով՝ 3 մլրդ դոլարի մասին է խոսքը։ -Դա դեռ հայտարարություն է, իսկ թե ե՞րբ ու ի՞նչ չափով դրանք կարող են պետությանը վերադարձվել, լրիվ այլ խոսակցության նյութ է։ -Դրանք պետությանը վերադարձվելու ընթացքում են, ամեն շաբաթ, ամիս տեսնում ենք, որ դրանք իրականություն են դառնում։ Որպեսզի այս գործընթացն արագ լինի, պիտի մեր հասարակության յուրաքանչյուր անդամ դրան օգնի։ -Ինչպե՞ս օգնի, ՀԴՄ կտրո՞ն պահանջի, դառնա տնտեսական ակտիվի՞ստ։ -Ամեն մեկն իր տեղում կարողանա գործընթացին նպաստել, լրագրողը` իր գործունեության մեջ, գործարարը, պետծառայողը՝ իրենց։ Հիմա, ցավոք, բարեփոխումներին դեմ է աշխատում մեր լրատվական դաշտի 80 տոկոսը, պետական ապարատի՝ առնվազն 50 տոկոսը։ Սա շատ վատ գործընթաց է, բայց մենք կհաղթահարենք։ -Հեղափոխության սկզբում խոստացված Հայաստանը ե՞րբ է լինելու։ -Մեր իշխանությունը ժողովուրդն է։ Իմ երազած Հայաստանի մասին կարող եմ ասել, որ այն կլինի 20 տարվա ընթացքում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am