Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանից LifeNews-ի նկարահանող խմբի արտաքսումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանից LifeNews հեռուստաալիքի ռուս լրագրողներին արտաքսելու փաստը՝ խոստովանել է, որ տեղյակ չէ գործի մանրամասներից, սակայն նշել է, որ «խմբագրական աշխատանքը, անկասկած, չի կարող լինել ու չպետք է լինի իշխանությունների ինչ-որ գործողությունների պատճառ»: Միաժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը հաստատել է, որ լրագրողները պետք է աշխատեն «օրենսդրական նորմերի» համաձայն: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևին, հայտնել էին, թե LifeNews-ի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից:
