Ժամը 12-ից կրակը դադարեցվել է. բանակցություններ են ընթանում
Այսօր` ժամը 12:00-ից կրակը դադարեցվել է,հայտնեց ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը։ «Այո, կրակը դադարեցվել է: Հրադադարի վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունը ձեռք է բերվել՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով»,– ասաց նա՝ ավելացնելով, որ բանակցություններ են ընթանում։
