Մեզ ցանկացել են հանդիպել տնօրենները, բայց ոչ սեփականատերերը.քաղաքապետ

«Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոսով իրավական է: Պրոցեսը 100 տոկոս իրավական է սկզբից մինչև վերջ: Մենք պետք է շարժվենք միայն օրենքով: Բազմիս խոսել ենք սրա մասին, այստեղ խնդիր չունենք: Պայմանագրով նախատեսված է, որ վարձատուն՝ համայնքը, իրավունք ունի հրաժարվել պայմանագրից՝ նախապես մեկ ամիս առաջ ծանուցելով վարձակալին: Պայմանագիրը կնքելուց քաղաքապետարանը, սուբյեկտը գիտեն, որ գոյություն ունի նման կետ»,-   հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով այն հարցին, թե Օպերայի հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելն իրավական է: Հարցին՝ ապամոնտաժվելու են բոլո՞ր սրճարանները, Հայկ Մարությանը պատասխանեց, որ պրոցեսը լինելու է շարունակական, բայց փուլային: «Սկզբնական, առաջին էտապը լինելու է Օպերայի հարակից տարածքը: Բոլոր սրճարաններն են ապամոնտաժվելու: Երկու սրճարանի հետ դատական պրոցեսի մեջ ենք:Սա պարզապես այգի չէ, սա Օպերայի շենք է, որը պետք է մշակութային մթնոլորտ ունենա »,- ասաց նա: Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ մարդիկ գործազուրկ են մնում, Մարությանն ընդգծեց, որ նշվող թվերն ուռճացված են, իրենք հաշվարկել են, թե այդ սրճարանները քանի աշխատող ունեն, և խոսքը տասնյակի մասին է: «Ինձ համար շատ կարևոր է ամեն մի աշխատատեղը, բայց այս մարդիկ գտնելու են նոր աշխատանքը: Կասկադի հարակից սրճարաններում 12 հոգի գտել է աշխատանք, Սարյանի սրճարաններից մեկն առաջարկություն է արել, միացել են Սարյանի մնացած սրճարանները: Խոսում ենք սրճարանների հետ, ասում ենք՝ միգուցե վերցնեք, խնդրում ենք՝ վերցրեք: Նույն մեր երևանցիներն են, մենք տառապում ենք իրենց խնդիրներով»,- հավելեց նա: Հայկ Մարությանն ասաց, որ սրճարանի սեփականատերերը դուրս չեն եկել կոնտակտի, բայց «ամեն ինչ մաքսիմալ կոռեկտ է արվել», դեռ դեկտեմբերին ծանուցվել են, հունվարին էլ նամակներ են ուղարկել 3 տնտեսվարող սուբյեկտի, որտեղ ասվել էր, որ ողջամիտ ժամկետներում սրճարաններն իրենք ապամոնտաժեն սրճարանները: «Զանգել ենք, խոսել ենք տնօրենների հետ, ասել են, որ չեն ապամոնտաժելու, դուք ինչ ուզում եք, արեք: Մեր կողմից ամեն ինչ արվել է, որ իրենց կոմֆորտ լինի: Իրավական առումով 100 տոկոսանոց է, մարդկային առումով էլ մենք ամեն ինչ 100 տոկոսանոց ենք արել, որովհետև իրենք մեր քաղաքացիներն են»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրենց ցանկացել են հանդիպել տնօրենները, բայց ոչ սեփականատերերը:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am