«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

Նիկոլ Փաշինյանի հայտարարած «տնտեսական հեղափոխությունն»ամբողջությամբ մտել է ուժի մեջ։ Հեղափոխական տեմպերով (երբեմն՝ 60 անգամ) բարձրացվում են հարկերը, կրճատվում պետական ծառայողները (եթե պետք լինի, ապա 10 հազարին կկրճատեն՝ առանց աչք թարթելու), փակվում են նախարարությունները (հեղափոխական «կռուգից» նախարարացու չգտնելու պատճառով), և կա զրո ներդրում։ Ներդրում, ի դեպ, չի էլ կարող լինել այն պայմաններում, երբ իշխող խմբակցության անդամը հայտարարում է, որ պետք է խոշոր սեփականատերերի ունեցածի 70 տոկոսը խլել, իսկ մասնավոր բիզնեսի դեմ պետականորեն հարձակում է կազմակերպված։ «Տնտեսական հեղափոխությունը» դեռ ոչինչ չի սարքել, բայց քանդում է՝ «Այս աշխարհը կքանդենք մենք հիմնովին» բոլշևիկյան ծրագրի շրջանակներում։ Քանդում են պատմական նշանակության շենքը, մասնավոր շինությունները։ Հիմա հասել են սրճարաններին։ Օպերայի տարածքի սրճարաններին։ Ու «խոխման» այն է, որ նախորդ իշխանություններին ամեն կերպ քսմսվող ու նախորդ իշխանություններին կից տղա աշխատող, իսկ այժմ սարսափելի հեղափոխական դարձած Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակված Վիկտոր Մնացականյանն է էնտուզիազմով լծվել քանդելու գործին (այս դեմագոգը երեկ դերասանություն էր անում, թե բա՝ ինչու են ժողովրդից խոտը խլել և տեղում ասֆալտ ու բետոն արել, բայց «մոռացել» էր, որ իր մինչթավշյա կյանքի մեծ մասն անցկացրել է այդ բետոնի վրայի սրճարաններում)։ Վիկտորը կատարում է նախորդ իշխանությունների օրոք ծաղրածու և «սուպեր մամա»աշխատող Հայկ Մարությանի հրահանգը, իսկ վերջինս էլ՝ նախորդ իշխանությունների օրոք հաճախորդ–պատգամավոր աշխատող Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Սրանք ակնհայտորեն բարդույթներ ունեն։ Իրենց թվում է, թե քանդելով «աչոկ» են հավաքելու։ «Աչոկ» միգուցե հավաքեն, բայց հանրության ամենաբոմժական զանգվածի, այսինքն՝ ստորին ու ավերիչ բնազդներով առաջնորդվողների մոտ։ Իսկ ահա ստեղծող ու մտածող մարդիկ պարզապես վանվելու են այս իշխանություններից։ Բիզնես դաշտը կոպեկ անգամ չի դնի այս պայմաններում։ Միայն հեղափոխական Լֆիկով գարուն չի գա։ Առավել ևս, որ Լֆիկը այսօր մուծվում է, իսկ վաղը կարող է արդեն ցուցմունք տալ, թե ում ինչքան և ինչպես է մուծվել։ Ինչևէ։ Մի՞թե մեր երկրի թիվ մեկ խնդիրը քանդելն է։ Ըստ Օպերայի շրջակայքի սրճանանների սեփականատերերի՝ ապատամոնտաժման արդյունքում շուրջ 300 մարդ մնալու է գործազուրկ: Քաղաքապետարանը այս նախաձեռնությունից առաջ որևէ հաշվարկ չի կատարել՝ գնահատելու տնտեսական վնասը, չի մտահոգվել գործազուրկ մնացող մարդկանց ճակատագրով և չունի պատասխան՝ ի՞նչ են անելու տարածքում ներդրում կատարած գործարարները, որոնք միլիոնավոր վարկեր ունեն բանկերում: Քաղաքապետարանի որևէ պաշտոնյա չի հանդիպել սրճարանների սեփականատերերի հետ։ Անպատասխան են թողել նրանց նամակը: Սրճարանատերերից մեկը երեկ հայտարարեց, որ 700 մլն դրամ հարկ է վճարել այս տարիներին: Երկու ամիս առաջ «գալոչկայի» համար տեղեկացնել ու հետո գալ առանց զգուշացման փորձել քանդել՝ վնասելով այլոց սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի անընդունելի է։ Եթե մարդկանց այլընտրանք չի առաջարկվում, ապա պարզապես դահիճ պետք է լինել եղածը քանդելու համար։ Տնտեսական հեղափոխությունից ու ներդրումներից խոսող կառավարությունը վատ ազդակ է տալիս գործարարներին ու պոտենցիալ ներդրողներին՝ ցույց տալով, որ ներդրում կատարած և աշխատատեղ ստեղծած մարդկանց հետ կնքած պայմանագրերը խզում են առանց պատշաճ ժամանակ տալու և նրանց հետ անգամ մեկ բառ փոխանակելու: «Տնտեսական հեղափոխությունը» դահճային դեմք ունի։ Այդ դեմքը թաքնված է «թավշյա» դիմակի տակ, բայց էությունը թաքցնել հնարավոր չէ։ Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս նեոբոլշևիկյան էքսպերիմենտին։  7or.am Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am