«Յա էշը կսատկի, յա իշատերը»

Արցախյան խնդիրը, հրաբխի նման, մեկ քնում է, մեկ զարթնում: Այս փուլը ակտիվացման շրջան է` սկսած Արցախում տեղի ունեցած հայկական երկու հանրապետությունների ԱԱԽ համատեղ նիստից, ավարտած Լայչակի այցով և, իհարկե, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտնի հայտարարությամբ: Արցախյան խնդիրը հայոց մեջ եղել է ներքաղաքական հուժկու մատրիցա. Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց այդ պատճառով, հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ այդ պատճառով: Համոզված ենք առավել քան` հեղափոխության, Սերժ Սարգսյանի հրաժարականի «հատակում» նույնպես այս դետոնատորն էր դրված: Հերթը հասել է Նիկոլ Փաշինյանին: Մոռանանք, թե որքան մանրակրկիտ է սույն անձը քանդում հայոց երկիրը: Ինչու է քանդում` հազար անգամ ասել ենք, սակայն խորքային հայացքի դեպքում ակնհայտ է` նա ի սկզբանե որոշակի մոդուլով է առաջնորդվում Արցախյան խնդրում` ոչ այնքան բանակցային նրբություններին տիրապետելու, որքան նախապես գծված սցենարի մեջ տեղավորվելու առումով: Ով է գծել այդ սցենարը` կարող ենք եզրակացույուններ անել, ընդ որում, նաև տարածաշրջանային խաղի առնչությամբ, այնուհանդերձ և առայժմ, Փաշինյանն այս խաղում մեծ կորուստներ չի գրանցել ու դեռ մանևրում է մեկ գերնպատակի` ժամանակ շահելու շուրջ: ՈՒստի հետ-առաջի այս մարտավարությունը` (Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, հետո` Արցախի հետ համատեղ ԱԽ նիստը, սկզբունքների հետ-առաջը ապահովում են այդ նպատակը: Սա քանիցս ասել ենք, հայկական կողմին ձեռնտու մարտավարությունն է: Ասել ենք նաև` այս խաղում նրան աջակցում է Ռուսաստանը, որը, հասկանալիորեն, տարածաշրջանում իր շահերով է առաջնորդվում, ինչն էլ այս պահին համընկնում է հայաստանյան շահի հետ. այն է` թույլ չտալ Արևմուտքը լուրջ ճնշում իրականացնի Հայաստանի վրա Իրանն առաջնահերթություն դարձնելու ճանապարհին` արցախյան ստատուս-քվոյի փոփոխութամբ: Եվ այնուհանդերձ, հայտնի կենդանու նման գլուխներս չխոթենք ավազի մեջ, թե իբր չենք հասկանում, որ այս ուղին կարող է նաև տանել բլիցկրիգի, այն է` պատերազմի: Ընդ որում, բավականին նուրբ սահմանագծումով, քանզի պատերազմողները ոչ միայն հակամարտող կողմերն են, այլև, իրականում, գլոբալ խաղացողները` ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան: Հենց շահերի այս բազմազանությունն է պատճառը, որ պրեսինգը կողմերի հանդեպ չի հասնում գագաթնակետին: Բայց և, երբեք մի ասա` երբեք: Ի դեպ. պատերազմի կողմերը նույնպես պատրաստվում են: Գլոբալ խաղացողները բարձր աշտարակից թքած ունեն` «վերադարձվող տարածքների» դիմաց Արցախը երբ հանրաքվե կանցկացնի, ինչ կարգավիճակ կունենա և հարակից այլ «մանրունքներ», նրանց օրակարգում գերակա միակ խնդիրն այն է, թե ով է վերջապես տարածաշրջանում «պապայություն» անելու, ում բերետավորներն են կանգնելու Իրան «նայող» սահմանին: Հեռակա այս բանավեճում Ռուսաստանը նրբագեղորեն նախահարձակ եղավ. հայ-ռուսական համատեղ զորամիավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը հարկ համարեց ասել, որ անհրաժեշտության դեպքում ինքը հրաման կտա ռուսական 102-րդ ռազմաբազայից և հայկական 4-րդ կորպուսից բաղկացած համատեղ ուժերին, որոնք ի սկզբանե ստեղծվել են հայ-թուրքական սահմանի պաշտպանության համար (ի դեպ. երբ ստեղծվում էր այդ համատեղ զորախումբը, բոլոր ատյանները` բոլոր մակարդակներում հավաստում էին, որ Արցախյան խնդրում այն անելիք չունի։ Եվ ուրեմն, գեներալ-մայոր Մակարյանն ասաց` ունե՛ն իրավունք, և ինքը կտա այդ հրամանը, ու անգամ Պուտինը որևէ կերպ չի կարող իրեն կանխարգելել: Հասկանալի է` ռուսական կողմը և պարոն Պուտինը խաղում են ոչ միայն գրագետ, այլև միջնորդավորված: Սցենարը ռուսական է, նպատակը` հստակ. ռուսական զորքերը մասնակցում են Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, իրենք էլ կանգնում են սահմանին, և «հետազոտական» բերետի գույնին առնչվող բանակցային «լոլոների» անհրաժեշտություն չի լինում, ընդամենը արձանագրվում է կատարվածը: Բոլոր դեպքերում, արձանագրենք` սա սցենարներից մեկն է, գուցե և` ամենահավանականը: Սակայն Արևմուտքը Հայաստանում հեղափոխություն չէր անում, որ այդքան հեշտ զիջեր Ռուսաստանին, քանզի հեղափոխության գերնպատակը Հայաստանը Ռուսաստանի «տակից» հանելն էր: ՈՒստի պետք է դեռ սպասել, տեսնելու` ինչ «ոգով» են ընթանում առաջիկա բանակցությունները, մանավանդ որ հայկական կողմը ժամանակ շահելու ևս մեկ քայլ է կատարել. ասել է` մադրիդյան սկզբունքները հնացել են, նոր առաջարկներ են պետք: Իսկ մինչև ԵԱՀԿ ՄԽ-ն մե՜կ-երկու՜-երե՜ք-չո՜րս դանդաղ քայլքով նոր առաջարկներ ներկայացնի (եթե ներկայացնի), «յա էշը կսատկի, յա իշատերը»: Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am