Հայի հետին խելքն առաջ բերելու հրամայականը

Հայի հետին խելքն առաջ բերելու հրամայականը ————————————— Հատված հպարտ քաղաքացու օրագրից ... Երբ խոստանում էին, որ իշխանության գալուց հետո վերացնելու են արագաչափերը, բայց իշխանությունը վերցնելուց հետո խոստումը չկատարեցին ու դեռ մի բան էլ ավելացրեցին արագաչափերի քանակը, ես չանհանգստացա, որովհետև ավտոմեքենա չունեի ու ինձ դա չէր հետաքրքրում։ Երբ սոցցանցերում հաստիքային ու արտահաստիքային հպարտ քաղաքացիները հայհոյում էին կռապաշտությամբ չտառապողներին, մտածելու կարողություն և արժանապատվություն ունեցողներին, ես չէի անհանգստանում, քանզի ես հակահեղափոխական չէի ու ինչ որ տեղ ողջունում էի այդ հայհոյանքները։ Երբ փոխանակման կետերի ու գրավատների գործուենության պետական տուրքի չափը բարձրացվում էր 60 (վաթսուն) անգամ, ես չէի անհանգստանում, քանի որ ոչ փոխանակման կետ ունեի, ոչ էլ՝ գրավատուն։ Երբ ավելացվում էր գազավորված ըմպելիքների ակցիզային դրույքաչափը, ես չէի անհանգստանում, քանի որ գազավորված ըմպելիք չեմ սիրում, համ էլ՝ մտածում էի, որ եթե հարկը ավելանա, ապա բյուջեն կմեծանա ու մեզ մի բան կհասնի։ Երբ փողոց էին շպրտում հազարավոր պետական ծառայողների, ես չէի անհանգստանում, քանի որ պետական ծառայող չէի ու իմաստ չէի տեսնում նրանց իրավունքների համար պայքարելու և կառավարությունից բացատրություն պահանջելու համար։ Երբ քանդում էին Օպերայի տարածքի սրճարանները, ես չէի անհանգստանում։ Էդ պահին ինքս ինձ հարց չէի տալիս, թե ի՞նչ են անելու այն հարյուրավոր մարդիկ, ովքեր զրկվում են աշխատանքից, մի՞թե մեր երկրի թիվ մեկ խնդիրն այդ սրճարաններն են, ինչու՞ ենք սկսում քանդելուց (էդ պահին նույնիսկ մոռացել էի, որ սրանք խոստացել էին եվրավերելակներ, բայց գոնե մեկ հին վերելակ չեն նորոգել), այլ ոչ թե սարքելուց, ի՞նչ են անելու այն բիզնեսմենները, ովքեր գումարներ են ներդրել և արդյոք այս ամենը չի՞ վնասում մեր երկրի ներդրումային միջավայրին։ Ես նույնիսկ ներքուստ ինչ որ տեղ կողմ էի, որպեսզի սրճարանները քանդվեին, քանզի մեջս քանդելու հակվածություն էր առաջացել, բայց չեմ կարող ասել, թե ինչու էր այդպես ստացվել։ Ես դեմ կլինեի, որ իմ ունեցածը քանդեին, բայց չգիտես ինչու կողմ էի, որ ուրիշինը քանդեին։ Երբ մեկ մարդու քմահաճույքով, մեկ մարդու հաշվարկներով ու ապօրինաբար կալանավորում էին Ռոբերտ Քոչարյանին, ես չէի անհանգստանում, քանի որ նրա կողմնակիցը չէի, համ էլ՝ ներքուստ ուզում էի, որ նրան բռնեն։ Եվ ընդհանրապես, բոլորին բռնելու ներքին մղում կար մոտս, բայց չեմ կարող ասել, թե ինչու։ Ես դեմ կլինեի, որ ինձ ապօրինաբար բռնեին, բայց կողմ էի, որ բոլորին բռնեն՝ հիստերիկ բացականչությունների ներքո։ Երբ արդեն որոշ ժամանակ անց սկսեցին անարդարացիորեն զբաղվել ինձանով, քանդել իմ ունեցածը, վրաս լրացուցիչ հարկեր դնել ու դատարանի դռները գցել, ես անհանգստացա ու երբ ցանկացա պայքարել, արդեն չկար մեկը, որ ինձ սատարեր ու ես հասկացա, որ «էն գլխից» սխալվել եմ, բայց ուշ էր։ Թեև ոչ մի բան էլ երբեք ուշ չի լինում։ Կարևորը ուշացած չլինի։ Ի դեպ, երբ իմ հետևից եկան, հիշեցի հայի հետին խելքի մասին... Անդրանիկ Թևանյանի էջից

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am