«Դեմա՞րշ». ՊԵԿ նախկին նախագահը ծխախոտի նոր գործարան է կառուցել. շուտով այն կբացվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ անցյալ տարվա սկզբներից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը սկսել էր Հայաստանում ծխախոտի գործարան կառուցել։ Այն ժամանակ Հարությունյանը ՊԵԿ նախագահն էր, ու նման խոշորամասշտաբ ներդրումը, բնականաբար, կարող էր լիարժեք իր նպատակին ծառայել՝ հարկայինում խնդիր չէր ունենա, հումքի ներմուծման հարցում՝ եւս։ Բայց ապրիլին տեղի ունեցավ հեղափոխություն, եւ Հարությունյանն ու նրա թիմը հեռացան իշխանությունից, Սերժի Վաչոյին էլ երկու անգամ բռնեցին-բաց թողեցին իրավապահները։ Մեր տեղեկություններով, սակայն, Հարությունյանի բիզնես պրոյեկտն այս ամիսներին կանգ չի առել, ներդրումներն ու գործարանի կառուցումը շարունակվել են, քանզի չէին կարող այդքան գումարը ջուրը լցնել ու հետ կանգնել պրոյեկտից։ Եվ շուտով՝ երեւի թե մեկ ամսվա ընթացքում, տեղի կունենա գործարանի բացումը։ Գործարանը, ինչպես տեղեկացանք, կառուցվում է Աբովյանի տարածքում, ծխախոտ արտադրող ընկերությունն էլ կոչվելու է «ԱրմՏաբակ»։ Ասում են՝ այս գործարանի կառուցումից հատկապես շատ էին նեղվել «Գրանդ տոբակոյի» տերերը՝ Վարդանյանները, որոնք սա համարում էին Սերժ Սարգսյանի իշխանության կողմից իրենց դեմ ուղղված դեմարշ։ Եվ թերեւս նաեւ սա նպաստեց, որ հեղափոխության օրերին «Գրանդ հոլդինգն» արագությամբ միացավ հեղափոխությանն ու նպաստեց Սերժ Սարգսյանի իշխանության հեռացմանը։ Բայց կարծես թե դա էլ նրանց չփրկեց, քանզի գործարանը, այնուամենայնիվ, կառուցվեց։ Մենք փորձեցինք կապ հաստատել Վարդան Հարությունյանի հետ, բայց չհաջողվեց, պարզվեց՝ երկրում չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am