Կարելի է ասել, որ իրավիճակը կայունացել է ինչ-որ կերպ.Դավիթ Բաբայան
Հայկական կողմը ռազմավարական նախաձեռնությունը պահում է իր ձեռքում: «Կարելի է ասել, որ իրավիճակը կայունացել է ինչ-որ կերպ: Պետք է սպասել, տեսնել, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում,- նշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:Պատասխանելով հայկական դիրքերի վերականգնման մասին լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հարցին, Դավիթ Բաբայանն ասաց. «Ընդհանուր առմամբ` մենք ռազմավարական նախաձեռնությունը պահում ենք մեր ձեռքում»: Մամուլի խոսնակը կոչ արեց սպասել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությանը:
