Արցախյան հարցի ներքաղաքական երեսը. Ինչ են քննարկել Փաշինյանն ու Բալասանյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի համար Արցախ այցելած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաեւ այսպես ասած՝ ներքաղաքական թեմայով, մասնավորապես Արցախի նախագահի թեկնածուի հավակնորդ, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Ինչպես հայտնի է, Արցախի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թվականին, եւ այդ իրադարձությունն անշուշտ կարեւոր է թե՛ ներարցախյան, թե՛ նաեւ Հայաստանի ներքաղաքական իրողությունների տեսանկյունից: Այդ հարցը հատկապես առանձնահատուկ նշանակություն է ստանում Հայաստանում թավշյա հեղափոխության, եւ միեւնույն ժամանակ արցախյան հարցում Հայաստանի իշխանության նոր քաղաքականության համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը վարում է Արցախի սուբյեկտությունը բարձրացնելու քաղաքականություն: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ձգտի չմիջամտել Արցախի իշխանության ձեւավորման գործընթացին: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունը չի կարող իր հետաքրքրությունը չունենալ դրանում, եւ Երեւանի համար չի կարող միեւնույն լինել Արցախի ներքին քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Որովհետեւ, ինչպես, օրինակ, Հայաստանի դատական համակարգում, չմիջամտելու դեպքում բավական շոշափելի է դառնում նախկին համակարգի ազդեցության հնարավորությունը: Իսկ այն, որ արցախյան գործընթացում կա Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր թեւերի շահագրգռությունների հանգամանքն ու նաեւ որոշակի ազդեցությունը, այդ թվում՝ Արցախի ներկայիս իշխանության տարբեր թեւերի հետ սերտ կապերի առումով, աներկբա է: Ըստ այդմ ուրվագծվում է որոշակի հնարավոր հարաբերակցություն եւ հարցադրում՝ արդյո՞ք Արցախի նախագահի ընտրությունը Հայաստանի նախկին իշխող համակարգը կփորձի վերածել Հայաստանում տապալման կամ մերժման ռեւանշի, Արցախի իշխանության շահագրգիռ շրջանակների օգնությամբ օգտագործելով նաեւ այդ միջոցով եղած ազդեցությունն Արցախում: Թե՞ 2020 թվականի ընտրությունը Արցախի համար կօգտագործվի որպես թե՛ նոր Հայաստանին, թե՛ Հայաստանի արցախյան նոր քաղաքականությանն ու մոտեցումներին համարժեք արցախյան քաղաքական իրականություն եւ իշխանություն ձեւավորելու հնարավորություն: Արդյո՞ք Փաշինյանի արցախյան այցի ընթացքում քննարկվել են այդօրինակ հարցեր, եւ արդյո՞ք եղել է Վիտալի Բալասանյանի հետ հանդիպում, ու ի՞նչ համատեքստում: Ի վերջո, հանդիպման փաստը ինքնին տարօրինակ լինել չի կարող, սակայն փաստն էլ ինքնին չի կարող նշանակել, որ քննարկվել է Բալասանյանին Երեւանի աջակցության հարցը: Այն, որ Արցախի նախագահի գրեթե բոլոր թեկնածուները կփորձեն ամեն կերպ որեւէ թել գտնել այսպես ասած՝ Երեւանի աջակցության մասին ակնարկներ անելու, կամ ամեն մի թելը այդպիսի աջակցության վկայության խողովակ ներկայացնելու առիթ կամ հնարավորություն, անկասկած է: Եվ այստեղ ակնառու է, որ Երեւանը չպետք է թույլ տա այդպիսի շահարկումների առիթ, հատկապես երբ խոսքը վերաբերում է շրջանակների եւ գործիչների, որոնք ուղղակի ասոցացվում են Հայաստանի նախկին համակարգի հետ, անկախ, իհարկե, նրանց պատերազմական վաստակից: Վերջին հաշվով, ժամանակն է նաեւ այդ իմաստով տարբերակել մեկը մյուսից՝ քաղաքական ապագայի հարցերը հերոսական անցյալի վաստակից: Հայաստանում եւ Արցախում նախորդ շրջափուլի էական խնդիրների արմատներից մեկը եղել է նաեւ հենց այդ հասկացությունների անհարկի, իսկ հաճախ նաեւ մանիպուլյացիոն շաղախումը, որից պետք է ձերբազատվել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, հերոսական անցյալը դնելով իր տեղում, քաղաքական ապագայի հարցերը՝ իրենց: Այդ դեպքում ամեն ինչն իր տեղում ստանում է շատ ավելի մեծ էֆեկտիվություն հանրային ու պետական շահի, անվտանգության ու ապագայի համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 90 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am