Լոռու նախկին մարզպետը հակադարձում է. Ստոր կեղծի՛ք և սուտ

Լոռու մարզի նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը գրում է. Իմ հեղինակությունը կեղծիքով ու պոպուլիզմով չեմ վաստակել… Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի «Սրբապղծություն» բարձրագոչ վերտառությամբ գրառումը ոչ միայն «մեղմ ասած» վրդովմունքի առիթ դարձավ, այլև, ի տարբերություն ոմանց, մարդկային ու տղամարդկային արժանապատվությանս ոտնահարման լուրջ մարտահրավեր էր ինձ համար: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ինչ-ինչ, բայց դա անել ես թույլ չեմ տա որևէ մեկի՝ անկախ իր պաշտոնական դիրքից ու սեռային պատկանելությունից (լինի՝ արական, իգական, թե՝ չեզոք): Իսկ հիմա՝ ըստ էության: Լոռու ներկայիս մարզպետը, ըստ իմ ունեցած տեղեկությունների, դիմել է Լոռու մարզի դատախազությանը՝ ուսումնասիրելու նախկին մարզային իշխանությունների կողմից մարզպետի տնօրինմանը հանձնված սոցիալական աջակցության ֆոնդից քաղաքացիներին հատկացված գումարների հասցեականությունը: Ու գործը դեռևս նախաքննության փուլում՝ Ա. Ղուկասյանը հայտարարում է, որ բացահայտում է արված և պնդում (կրկնում եմ գործը նախաքննության փուլում է, իսկ նախաքննական գաղտիք բացահայտելը պատժելի արարք է), որ նախկին իշխանությունները ապրիլյան պատերազմում զոհված ընտանիքի համար դուրս գրված 50.000 դրամի դիմաց տրամադրել են 30.000 դրամ: Ստոր կեղծի՛ք և սուտ: Նախ՝ ինչու է մարզպետը տիրապետում նախաքննական գաղտնիքին և օրենքի պահանջները խախտելով՝ հրապարակայնացնում այն: Երկրորդ՝ մարզպետը հավանաբար միտումնավոր է կեղծ լուրեր տարածում կամ լիարժեքորեն չի տիրապետում տեղեկատվությանը…  Ինչպես կարողացա պարզել մարզպետի նախկին օգնականներից և տեղակալից, ովքեր հարցաքննվել էին, խոսքը վերաբերել է միայն Ջրաշեն համայնքից իբր ապրիլյան քառօրյայում զոհ ունեցող մեկ ընտանիքի: Վստահեցնում եմ ձեզ՝ ապրիլյան քառօրյայում Ջաշեն համայնքից, փառք Աստծո, զոհեր չենք ունեցել: Եվ ինչ՝ որևէ մեկը կարծում է, որ մարզպետարանի որևէ մի աշխատակից իրեն թուլ կտար նման ստոր քայլի դիմել, այն էլ՝ այն դեպքում, երբ շատուշատ ընտանիքների աջակցություն էր ցուցաբերվում անձնական միջոցներից: Հուսամ՝ արձագանքողներ կլինեն… Որոշ մարդիկ ի վերջո պետք է դադարեն իրենց հեղինակության բարձրացման փորձերը այլ մարդկանց հեղինակազրկելու միջոցով: Դա ձեզ մոտ չի ստացվի: Ես իմ հեղինակությունը վաստակել եմ տարիներով, իմ նվիրումի ու աշխատանքի միջոցով: Ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս արդյունք ենթադրող աշխատանքով ու բարի, կրկնում եմ, բարի գործերով կերտել ձեր հեղինակությունը: Կեղծ պոպուլիզմի մի՛ տրվեք, կեղծ դիվիդենտներ մի հավաքե՛ք: Դրանք շատ շուտ փշուր-փշուր կլինեն: Այսօր շատերդ մերժված եք անգամ ձեր կուսակիցների կողմից(հաճախ ենք ստիպված լինում կարդալ ձեր «յուրայինների»՝ ասածս հաստատող գրառումները), և այժմ փորձ եք անում շահել ժողովրդի վստահությունը և ստի միջոցով ամրապնդել ձեր դիրքերը: Այդպես չի լինում: Ես դեռ հավատում եմ, որ իրավական համակարգը մեր երկրում գործում է և սուտ լուրեր, զրպարտություններ տարածելը դեռ քրեորեն պատժելի արարքներ են : Իսկ ես շարունակում եմ գլուխս բարձր քայլել իմ երկրի, իմ մարզի, իմ քաղաքի փողոցներով, որովհետև հարգված ու սիրված եմ շատերի կողմից ու իմ հեղինակությունը կեղծիքով ու պոպուլիզմով չեմ վաստակել:

դիտվել է 1850 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am