Թուրքիան ուշադիր հետևում է ԼՂ-ում իրադարձությունների զարգացմանը․ Դավութօղլու
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտնում է,որ Թուրքիան աջակցել ու շարունակելու է աջակցել Ադրբեջանին։ «Թող ոչ ոք չկասկածի Ադրբեջանին Թուրքիայի աջակցության համար»,- ասել է նա։ Թուրքիան ուշադիր հետևում է ԼՂ-ի շփման գծում իրադարձությունների զարգացմանը։
