Արտակարգ դեպք Երևանում/տեսաշար/

Արդեն մի քանի ժամ է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի 49 հասցեում 2 տարուց ավելի վարձակալական հիմունքներով բնակվող ամուսիններ, 78-ամյա Հայկազ Սարդարյանն ու 74-ամյա Սոֆի Սարդարյանը հայտնվել են փողոցում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները 10 օր առաջ «ՎՏԲ բանկ»-ից ծանուցում էին ստացել, որ իրենց կողմից վարձակալված բնակարանը պետք է ազատեն: Ամուսինները համաձայնվել են այդ տարբերակին, սակայն խնդրել են, որպեսզի 1-2 ամիս ժամանակ տան, մինչև օրերը տաքանալը, որպեսզի իրենք կարողանան նոր բնակարան ճարել մնալու համար: 10 օր առաջ բանկի աշխատակիցներն ու հարկադիր կատարողների այցի օրը նրանք տեսել են, որ ամուսինը գտնվում է հիվանդանոցում և նա այդ 10 օրվա մեջ չէր կարող իր առողջական խնդիրները թողած բնակարանի հարց լուծեր: Հիմա ողջ գույքով հայտնվել են փողոցում: Հարևաններն են օգնության ձեռք մեկնել, սակայն դա հարցի վերջնական լուծում չէ: Ամուսինները խնդրում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց, իսկ իրենց ուզածը շատ բան չէ. կացարան, անգամ վարձակալական հիմունքներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փողոցում հայտնված անօգնական ամուսիններին այս պահին ինչով հնարավոր է՝ օգնում են հարևանները, ովքեր նույնիսկ առաջարկում են գիշերել իրենց տներում, սակայն ամուսինները իրենց շնորհակալությունն են հայտնում հարևաններին, բայց հրաժարվում են, ասելով. «Էսօր մնացինք, բա վաղը, բա հետագայում: Էս ողջ գույքն էլ փողոցում թափված է»: Նրանց հույսը քաղաքային իշխանություւններն են, ովքեր գուցե բարի կամք դրսևորեն և լուծեն առողջական լուրջ խնդիրներ ունեցող ամուսինների խնդիրը: Բնակարանում, որտեղ որ իրենք մնացել են վարձակալական հիմունքերով, կատարվել են կոմունալ բոլոր վճարումները, կանոնավոր վճարվել են բնակարանի վարձը և հարևանների կողմից էլ բնութագրվում են պարկեշտ, իրենք իրենց գործին նվիրված ամուսիններ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am