Վրաստանը խաղաղություն է ցանկանում Կովկասում. Ուսուպաշվիլի
Грузия Online-ը հաղորդում է,որ Վրաստանը ցանկանում է աջակցել Ղարաբաղյան հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծմանը, քանի որ Վրաստանի համար կարևոր է Կովկասում խաղաղությունը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին բյուրոյի նիստի ժամանակ: «Մենք մտահոգված ենք, որ զինված հակամարտությունը տեղի է ունենում Վրաստանի համար երկու բարեկամական երկրների միջև: Մեր դիրքորոշումը եղել և մնում է անբեկանելի. մենք խաղաղություն ենք ցանկանում Կովկասում, մեր աշխարհում, մեր անմիջական հարևանությամբ: Մենք ցանկանում ենք աջակցել ցանկացած խնդրի լուծմանը խաղաղ ճանապարհով: Այդ պատճառով մենք ողջունում ենք այդ գործընթացում միջազգային հանրության ակտիվությունը»,- հայտարարել է Ուսուպաշվիլին:
