«Փաստ» թերթը գրում է.
«2019 թվականի փետրվարի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվել է Տավուշի մարզպետ: Վերջինս մեկ ամիս անց՝ մարտի 7-ին, հայտարարագիր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Հայտարարագրի համաձայն, Չոբանյանը չունի անշարժ եւ շարժական գույք:
Վերջինս հայտարարագրել է բաժնետոմս, որի արժեքը կազմել է 1000 ՀՀ դրամ:
Պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 10 մլն ՀՀ դրամ:
2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտները, որոնք աշխատանքի վարձատրություն եւ/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ են, կազմել են 750.000 ՀՀ դրամ, որից 600.000-ը՝ բնամթերքով:
Հայկ Չոբանյանը մինչ մարզպետի պաշտոնը ստանձնելը 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը