Մանկահասակ երեխայի լացի ձայնը կտրելու նպատակով հայրը բռունցքներով հարվածներ է հասցրել մեջքին, գլխին. դաժան սպանության մանրամասները

Արմավիրում մանկահասակ երեխայի դաժան սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. հորը մեղադրանք է առաջադրվել սպանության համար, ինչպես նաեւ ծեծի՝ 3 դրվագով։ Նախաքննությամբ պարզվել է սեպտեմբերին հասարակությունը ցնցած ընտանեկան ողբերգության զարհուրելի մանրամասները։ Պարզվում է փոքրիկն ու նրա մայրը մինչ ողբերգական օրը  նախկինում եւս ենթարկվել էին բռնության։ Ռ.Մանուկյանը կնոջ եւ երեխայի հետ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում բնակություն է հաստատել 2018թ. սեպտեմբերի 13-ին. Նա զբաղվել է  անասնապահությամբ եւ բնակվել սեփականատիրոջը պատկանող անասնագոմերին կից առանձնացված սենյակում։ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09-ի սահմաններում, մանկահասակ տղայի՝ 9 ամսական փոքրիկի   լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով եւ բռունցքներով հարվածներ է հասցրել  նրա դեմքի շրջանին, ապա՝ դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, շարունակել է բռունցքներով հարվածներ հասցնել մեջքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետեւանքով  փոքրիկն ստացել է ձախից ծոծրոսկրի կոտրվածք, ուղեղանյութի արյունազեղում, ձախից` 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքներ: Տեսնելով որդու նկատմամբ կիրառվող բռնությունը՝  փորձել է միջամտել եւ մոտեցել ամուսնուն, սակայն վերջինս  քաշել է  կնոջ ձեռքից ու ծեծել՝ բռունցքով հարվածելով գլխին։ Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով փոքրիկը տեղում մահացել է: Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը քողարկելու համար ամուսինը պարտադրել է կնոջը՝ հուղարկավորել նրան՝ հետքերը թաքցնելու համար։ Այդ նպատակով Ռ.Մանուկյանն անգամ փոս է փորել, սակայն  կինը,   նրա ձեռքից խլելով փոքրիկի մարմինը, վազել է դեպի  Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է երեխայի մահը։ «Փաստինֆո»-ի տվյալներով՝ դեպքից օրեր առաջ ընտանիքի հայրը կրկին բռնություն էր գործադրել կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ, ինչից հետո կինը տանից հեռացել էր, բայց հետո, ընդառաջելով ամուսնու զանգին,  նորից վերադարձել է։ Նշենք, որ ընտանիքի հայրը նախկինում արդեն ունեցել է դատվածություն.։ 2006թ. Նա դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,  իսկ 2007թ. –ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքներ կատարելու համար։ Նա պատժի կրումից ազատվել է   պայմանական վաղաժամկետ: Իսկ տարիներ անց՝ 2013թ. ամուսնացել է Շիրակի մարզի Բասեն գյուղի  մի բնակչուհու հետ։  Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա:Սակայն Ռուստամ Մանուկյանի կողմից ալկոհոլը չարաշահելու եւ ընտանեկան անհաշտությունների պատճառով կինը ամուսնալուծվել է նրանից, իսկ երեխան մնացել է մոր խնամքին: Սպանված մանկահասակ երեխայի մայրը եղել է նրա երկրորդ կինը։ Վերջինս եւս նախկինում եղել էր ամուսնացած։ Ամուսնալուծվելիս նա արդեն եղել է հղի, սակայն հանդիպել է Ռ.Մանուկյանին, ով  պատրաստակամություն է հայտնել հայրություն անել երեխային։ Ծնվելուց հետո ճանաչել էր հայրությունը, բայց վատ սովորույթներից չէր հրաժարվել, շարունակել է խմել ու բռնանալ։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Ռ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի  1-ին մասով եւ 3 դրվագ՝ 118-րդ հոդվածով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am