Ամենից շատ քրիստոնյաներ զոհվում են Աֆրիկայում, այլ ոչ թե Մերձավոր Արևելքում
Քրիստոնյաների հանդեպ առավել վատ վերաբեմունքով երկիրը մնում է Հյուսիսային Կորեան, սակայն կրոնական համոզմունքների համար զոհվածների առավել մեծ թվով աչքի է ընկնում Նիգերիան։ Այս մասին ասվում է Հալածանքներից քրիստոնյաների պաշտպանության Open Doors միջազգային կազմակերության ամենամյա զեկույցում՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Նիգերիային է բաժին ընկել աշխարհում գրանցված 7100 դեպքերից 4028-ը։ Քրիստոնյաների մեծ մասը սպանվել են աֆրիկյան 6 երկրում՝ Նիգերիա, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Քենիա, Կամերուն, Կոնգո և Չադ։
