Վերադարձավ ելման դիրք

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի 7 հոգանոց կազմը, որում է նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարապետյանը, անշուշտ, առաջին անգամ չէ, որ զբաղեցնում է ռուսական պետական կորպորացիայի մենեջերական դիրք: Մինչ Հայաստանի վարչապետ դառնալը նա այդ դիրքն ուներ «Գազպրոմ»-ի ցանցում: Այդ իմաստով, Կարեն Կարապետյանն ընդամենը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել էր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, այսինքն` ռուսական պետական կորպորացիա: Այստեղ ուշագրավն այն է, որ հայկական մամուլն արդեն տեւական ժամանակ տեղեկություններ է հրապարակում այն մասին, որ Կարեն Կարապետյանը Հայաստանում մտադիր է զբաղվել քաղաքականությամբ, ուժ ստեղծել, միավորել նախկին իշխանության ամենատարբեր շրջանակների, հանդիպումներ է ունենում այդ շրջանակների հետ եւ այլն: Ընդ որում, Կարապետյանը որեւէ կերպ պաշտոնապես, կարծես թե, չի անդրադարձել այդ հրապարակումներին եւ չի հերքել, որ չունի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն, չունի սեփական, կամ այլոց քաղաքական ծրագրերում ներգրավվածության մտադրություն: Ու ստացվում է, որ Հայաստանում քաղաքական ծրագրեր են վերագրվում մարդու, գործչի, որը պաշտոն է զբաղեցնում այլ պետության պետական կորպորացիայում՝ տնօրենների խորհրդի անդամ է: Ընդ որում, այստեղ, մի կողմից, որեւէ նշանակություն չունի, թե խոսքը ինչ պետության եւ ինչ կորպորացիայի, եւ որ գործչի մասին է, մյուս կողմից էլ այդ հանգամանքը նշանակություն է ստանում հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության անցնող երկու տասնամյակի բնույթը, բաղադրությունը, դրանում եղած շահառուների խմբերը, Հայաստանի նախկին իշխող համակարգի հետ թելերը, քաղաքական շահերը եւ այլն: Այդ ամենի հանրագումարում ստացվում է պատկեր, որը ընդհուպ առնչություն ունի Հայաստանի ազգային անվտանգությանն ու պետական արժանապատվությանը, հատկապես, որ Հայաստանի «տառապանքն էլ այդ առումով փորձ ունի»: Միեւնույն ժամանակ, ինչի մասին կարող է լինել խոսքը, երբ Կարեն Կարապետյանը այդ կարգավիճակում ոչ միայն մենակ չէ, եւ այլ կա նաեւ գործիչ, որը ոչ թե մամուլի հրապարակումների մեջ, այլ անձամբ է հայտարարել Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու պլանների մասին, լինելով ռուսական մեկ այլ խոշոր ընկերության՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամ: Խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Բայց նա էլ, իհարկե, ինչպես ասում են՝ մենակ չէր: «Ռոսնեֆտ»-ում էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում, նա այդ իմաստով առայժմ մենակ է, մենակ այն առումով, որ միայն նա է քաղաքական պարտությունից հետո հայտարարել Հայաստանում քաղաքականությունից դուրս գալու մասին, ի պատիվ իրեն: Բայց ցանկը՝ Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոն ունեցածների եւ հետպաշտոնեական շրջանում Ռուսաստանում աշխատանք եւ ապաստան գտածների, իհարկե, շատ մեծ է, որից ամենամեծ աղմուկը, թերեւս, առ այսօր սպասում է պատասխանի, թե ինչպես է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում հայտնվել ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանը, որն այժմ մարտիմեկյան քննությունից պաշտպանվում է Ռուսաստանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 61 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am