ԱԺ-ում կկայանա փակ քննարկում` Դավիթ Տոնոյանի ու Շավարշ Քոչարյանի մասնակցությամբ
Այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 18:30-ին, կկայանա Ազգային ժողովում փակ քննարկում, որին կմասնակցեն պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Սրա հետ կապված՝ նա խոսել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և պաշտպանության նախարար Սերյանի Օհանյանի հետ, իսկ Շարմազանովը` ԼՂՀ ԱԺ նախագահի և վարչապետի հետ, որոնք իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ քաղաքական ուժերի և քաղաքացիների միասնականության համար։
