Մեզ ոչ ոք Երևանի այլ հատվածում տարածք չի առաջարկել․ «Օպերային» հարակից սրճարանի սեփականատեր

Մենք պահանջում ենք՝ մեզ մի քանի ամիս ժամանակ տան՝ աշխատենք, որից հետո մենք ինքներս կապամոնտաժենք մեր սրճարանները, կկանաչապատենք և կհանձնենք քաղաքապետարանին։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ատլանտիս Գարդեն» սրճարանի սեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը։ «Մենք մեր տարածքի ծառերը չենք հատել, նույնիսկ մեր սրճարանի վերևի հատվածն այնպես ենք սարքել, որ ծառերին չխանգարեն։ Կոնկրետ մեր սրճարանի հարակից մասերում մենք 33 ծառ ենք տնկել։ Իսկ երբ ստորգետնյա ավտոկայանատեղին սարքեցին, էդ օդից ծառերը սկսեցին չորանալ։ Հիմա մենք դրանք չենք տալու քաղաքապետարանին, ավելի լավ է կտրենք»,- նշեց սրճարանի սեփականատերը։ Նրա խոսքով՝ իրենք գիշերային ժամերին նաև Ազատության հրապարակում անվտանգություն են ապահովում. «Մեր սրճարանի շուրջ ամեն օր կռիվներ են անում, ո՛չ ոստիկանություն կա, ո՛չ մի բան։ Մենք հսկում ենք էդ տարածքը, արձանների վրա բարձրացող մարդկանց ենք հանում։ Ո՞ւմ է դա հետաքրքիր։ Մենք ընդամենը վերաբերմունք ենք ուզում»։ Tert.am-ի դիտարկմանը, թե քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել սրճարանների սեփականատերերին, որ վերջիններս քաղաքի այլ մասերում շարունակեն գործունեությունը, Էլիզաբեթ Ղազարյանը նկատեց․«Ստում են։ Էսօր ինչ-որ մեկն ինձ մոտեցավ, հարցրեց՝ Օղակաձև այգում մեզ առաջարկե՞լ են տարածք։ Ասում եմ՝ մեզ ոչ ոք ոչինչ չի առաջարկել։ Եթե քանդվում են Օպերայի հարակից սրճարանները, Օղակաձև այգու սրճարաններն էլ պետք է ապամոնտաժվեն։ Մամուլի խոսնակի խոսքերը ոչ մի իրավական ուժ չունեն։ Նա օրեր առաջ հեռուստատեսային հաղորդման ժամանակ խոստացավ, որ պետք է հանդիպում կազմակերպի քաղաքապետի հետ, բայց ոչ մի հանդիպում էլ չեղավ»։ Հարցին՝ եթե քննարկման արդյունքում կայացված որոշումը չբավարարի, ի՞նչ քայլերի եք դիմելու, Ղազարյանը շեշտեց․ «Չենք թողնելու՝ քանդեն։ Ո՛չ ես, ո՛չ իմ աշխատակիցները, ո՛չ էլ մյուս սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները չենք թողնելու, որ քանդեն»։ Նշենք, որ այս պահին Երևանի քաղաքապետարանում ընթանում է քննարկում՝ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումը լրագրողների համար փակ է։ Հիշեցնենք, որ Այսօր Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի մերձակայքում գործող որոշ սրճարաններ և սրճարանների որոշ հատվածներ: Սա ապամոնտաժման առաջին փուլն է: Քաղաքապետարանի այս որոշմանը դեմ են ապամոնտաժվող սրճարանների սեփականատերերը և աշխատակիցները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով դադարեցնել գործողությունը։ 2019-ի սկզբին Ազատության հրապարակին հարող հատվածում քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սեփականատերերն իրենց հերթին նշում են, որ բիզնես գործունեության ծավալման համար կնքված պայմանագրերը չեն ավարտվել:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am