Սեփակա՞ն քմահաճության, թե՞ Ալիևի քմահաճությանը տուրք տալով

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերջապես լսեցի Հայաստանի և Արցախի ԱԱԽ-ների համատեղ նիստին Նիկոլ Փաշինյանի ելույթը: Անընդհատ կարդում էի, որ ոչ մի նոր բան չի ասել: Մինչդեռ ասածն ամբողջովին նոր տեքստեր են: Հնչեցրած ճիշտ ժամանակին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունից անմիջապես հետո, տարածաշրջան այցելելու օրերին: Նոր չի անշուշտ Նիկոլ Փաշինյանի պնդումը բանակցային գործընթացին Արցախի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցչության մասնակցության անհրաժեշտության և նույնիսկ անխուսափելիության մասին: Բայց նոր է որպես թելադրվող օրակարգ: Թե իրավական, թե բարոյական փաստարկումներով: Նոր է այն, որ սա փաստորեն Մինսկի խմբի կողմից այդ հանգմանքն ըստ էության մերժող հայտարարությունից անմիջապես հետո արտահայտվող սեփական դիրքորոշման կոշտ պնդում է: Նոր է այն, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը առանց վիզ թեքելու, առանց թաքուն անկյունների, առանց նեյնիմների և հրապարակային, բարձրաձայն պնդում է իր փաստարկված օրակարգը: Ի՞նչ փաստարկով է առարկում Մինսկի խումբը Արցախի մասնակցությանը բանակցություններին՝ քմահաճությա՞ն: Սեփակա՞ն քմահաճության, թե՞ Ալիևի քմահաճությանը տուրք տալով: Դե ահա Փաշինյանը հնչեցնում է հայաստանյան փաստարկը՝ Արցախի ժողովուրդն է խնդիրը բարձրացրել, Արցախի ժողովուրդը կարո՛ղ է և պե՛տք է արտահայտի իր դիրքորոշումները, և պետք է արտահայտի ոչ թե միջնորդավորված, այլ սեփական ներկայացուցչով: Եվ Հայաստանը պաշտպանելու է Արցախի ժողովրդի այդ իրավունքը: Այստեղ լավ ու վատի հարց չկա, այստեղ խնդրի լուծման ընթացքի կոնկրետ առաջարկ է: Եթե բանակցող կողմերից մեկը դիմադրում է դրան՝ այդ կողմը խնդրի լուծում չի ուզում, թելադրել է ուզում: Ուրեմն արմատից ոչնչացնում է խնդրի լուծման նկատմամբ բարի կամքը, թողնում է միայն ուժայինը: Եվ եթե Մինսկի խումբը չի ուզում հասկանալ այս պարզ բանը՝ շարունակում է աճպարարությամբ զբաղվել: Հայաստանը պնդելու է իր դիրքորոշման վրա և սա միայն պատիվ է բերում Նիկոլ Փաշինյանին: Թող մերժեն, թող մերժման փաստարկներ փնտրեն, «Ալիևը չի ուզում»-ը ամենածիծաղելին է բոլոր հնարավոր փաստարկների մեջ: Իհարկե չի ուզում, և երբեք չի ուզեցել, հենց այդ պատճառով էլ տեղի են ունեցել սումգայիթը, բաքուն, կիրովաբադը, «կոլցոն», պատերազմը… Կարծում եմ Հայաստանի ժողովուրդը պետք է այս հարցում լիարժեքորեն սատարի Փաշինյանին: Սա է պահանջում թե մարդկային, թե մարդածին օրենքն ու իրավունքը, սա է պահանջում ողջամտությունը: Մինսկի խմբի հայտարարության մերժողական տոնից հմայված և այս հարցում Նիկոլ Փաշինյանի «տապալման» հեռանկարի կանխատեսման հաճույքից հալվող «ագենտները»  միայն հաստատում են «մադրիդյան սկզբունքներին» իրենց անվերապահ համաձայնությունը և ձեռքերը հնազանդ բարձրացրած հրահանգի են սպասում: Երկրորդ շատ կարևոր ուղերձը՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը: Հարցին մոտիկից հետևող բոլոր փորձագետները գիտեն, թե որքան պատաստակամ են այս հարցում Հայաստանում և Արցախում, որքան կորշտ մերժողական՝ Ադրբեջանում: Միջազգային կառույցները քիչ փող, ջանք, միտք ու եռանդ չեն ծախսել այս խնդրում որևէ հաջողության հասնելու համար: Բոլորը գիտեն, թե որքան հաճախ են/ենք «ըմբռնումով» մոտեցել ադրբեջանական իշխանությոնների հակառակ կամքին՝ թշնամության սերմանմանը: Հայերի հետ շփման ցանկացած օրակարգ Ադրբեջանում ենթակա է դատապարտման, իսկ ներսում քաղաքական և հանրային հռետորաբանությունը կառուցվում է բացառապես գերթշնամական տեքստի վրա: Դեռ որքա՞ն կարող է սա շարունակվել: Որքա՞ն կարող է Ադրբեջանի ժողովուրդը զոհ գնալ ալիևյան քմահաճությանը: Ճիշտ նույնքան, որքան միջազգային կառոյցները կհամաձայնեն դրան: «Խաղաղության նախապատրաստման» Նիկոլ Փաշինյանի ուղերձը ուղերձ է միջազգային կառույցներին՝ «դե, աշխատեք, ջանք թափեք, մի եկեք մեզ ասեք՝ Ալիևը չի ուզում, երկրում բռնակալություն է, և փորձագետները վախենում են»: Սա մենք վաղուց գիտենք, սա դուք էլ վաղուց գիտեք, բայց դեռ որքան եք աչք փակելու սրա վրա, եթե ինքներդ սրա հետ համաձայն չեք: Թե՞ համաձայն եք: Երրորդ ուղերձը՝ ՀՀ և Արցախի ԱԱԽ-ների համատեղ նիստի փաստը: Մենք մի ենք, միասին ենք, մենք ըստ էության նույնն ենք: Այս ելույթը նաև հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում հետևողականորեն շարունակում է պնդել ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած իր դիրքորոշումը, և Մինսկի խումբը պետք է հաշվի նստի դրա հետ: Մինսկի խումբը պետք է ավելի ճկուն դառնա, պետք է աշխատի, ոչ թե մի հայտարարությունից մյուս հայտարարություն կրկնի քսան տարվա վաղեմության տեքստը»:

դիտվել է 155 անգամ
Լրահոս
ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video) Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին Հայաստանը ցինիկաբար շահագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները․ Վոլոդին Ինչ զարգացումներ են սպասվում Սեդրակ Քոչարյանի գործի շուրջ․․․ (video) Ուկրաինայի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում Փաշինյանը երեկ ԱԺ-ում չկարողացավ թաքցնել իր թուլությունը․․․ դիմում էր՝ իրեն օգնեն․ Աբրահամյան (video) Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա․ Տաթևիկ Հայրապետյան Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին․ «Հետք» Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է «Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է Փաշինյանի բառերը լսու՞մ էիք․․․ ինչու՞ «կզացնել» բառից հետո չընդհատեցիք․ լրագրողը՝ Ռուբինյանին (video) Փաշինյանը «ահաբեկչական» ծրագիր է ներկայացրել․․․ ԱԺ-ում իրեն կորցրել էր մի պատճառով․ Իշխանյան (video) Ռուսաստանի տարբեր շրջաններում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) Անկասկած քաղաքական հետապնդման, քաղաքական հաշվեհшրդարի հետ գործ ունենք․ Տիգրան Աբրահամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված գործի մասին Ասեմ՝ ինչ պրոբլեմ ունի Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ և ինչու է իրեն կորցրել․ Մեսրոպ Մանուկյան (video) Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Ինչպես Արեգա Հովսեփյանը «խանգարմունքի» հասցրեց ՔՊ-ականներին․ «Նզովյալ եք սերնդեսերունդ» (video) Այս իշխանությունները երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին մեկուսացնել․ Իշխան Սաղաթելյան Լինելու են բանակում սպանություններ, պարգևավճարներ ՔՊ-ին, արտաքին պարտքի բազմապատկում, խորը խցանումներ Երևանում, սուտասան կարգալույծներ ԱՄՆ-ն ու Իրանը ներկայումս բանակցություններ չեն վարում․ Al Jazeera
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am