Արցախի հիմնահարցի արդարացի, հայանպաստ եւ վերջնական լուծումը պահանջում է բոլորիս նպատակաուղղված եւ կանոնակարգված աշխատանքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Թե Արցախի իշխանությանը բանակցային կողմ դարձնելը, թե մադրիդյան սկզբունքներում հստակություն մտցնելը, թե Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրացնելը պահանջում են ամենօրյա դիվանագիտական ու տեղեկատվական աշխատանք ոչ միայն համանախագահող եւ կոնֆլիկտի շահառու երկրների հետ, այլեւ միջազգային անվանվող հանրության` պետք է մթնոլորտ փոխել։
Բազմիցս ասել եմ, որ անհրաժեշտ է աշխատել Ադրբեջանի հետ` քայլ առ քայլ հասարակական տարբեր խմբերի շփումների միջոցով վստահության ու փոխըմբռնումի հասնելու համար:
Անհրաժեշտ է ճշգրիտ ու մանրակրկիտ տեղեկատվական-քարոզչական աշխատանք` տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար։ Իսկ ամենահիմնականը եւ հաջողության հասնելու միակ գրավականը Աստծո ամեն օրն ու ժամը օգտագործելն է Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու, մեծ արդյունաբերությունը վերագործարկելու` աշխատատեղերի ստեղծումով մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու եւ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար: Պատերազմում կռվում են բանակները, բայց հաղթում կամ պարտվում են պետությունները»:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը