Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ նիստը հետաձգվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ նիստը հետաձգվել է: Այն կկայանա վաղը: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:
