Կոնգրեսի օրակարգում են Հայաստանի դեմ պատժամիջոցները. ո՞րը կլինի Փաշինյանի քայլը

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Փաշինյանի կատարած այցը Թեհրան՝ նպատակ էր հետապնդում կոտրել երկու երկրների միջև վերջին շրջանում ձևավորված սառույցը: Հանդիպման ավարտին արված հայտարարությունները փորձագետներն անվանեցին «էներգետիկ ճեղքում», քանի որ, ըստ էության, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Այնուհետև Եվրախորհրդարանի նիստում, կարծես կանխազգալով Իրանյան այցի հավանական արձագանքները, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար Թեհրանի դեմ արևմտյան պատժամիջոցները խիստ զգայուն հարց են, դրանով իսկ փորձելով կանխել Հայաստանի համար անցանկալի սցենարի իրագործումը: Հաջողե՞ց, թե ոչ Փաշինյանը: Պատասխանը տվեց ԱՄՆ պետդեպը՝ հայտարարելով, որ Կոնգրեսի օրակարգում է պատժամիջոցների նոր ցանկը, որում հատուկ, կարելի է ասել՝ նույնիսկ «պատվավոր» տեղ է հատկացվել մեր երկրին:

Պետդեպի որոշման մեջ չի հստակեցվում, թե կոնկրետ որ ոլորտներն են թիրախավորվելու,սակայն կասկածից վեր է, որ պատժամիջոցների այս փաթեթը հարվածի տակ կդնի Հայաստանի տնտեսությունը: Ինչո՞ւ ԱՄՆ-ը որոշեց պատժել Հայաստանին, ընդ որում՝ միայն Հայաստանին, այլ ոչ Թուրքիային կամ Ադրբեջանին, չնայած այն հանգամանքին, որ այս երկրները Իրանի հետ ունեն տնտեսական համագործակցության շատ ավելի բարձր ցուցանիշներ և դինամիկա: Օրինակ, Թուրքիա-Իրան տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 10 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստան-Իրան նմանօրինակ ցուցանիշները շատ ավելի համեստ են՝ տարեկան 300 միլիոն դոլար: Ինչ վերաբերվում է Ադրբեջան–Իրան առևտրատնտեսական հարաբերություններին, ապա այստեղ բավական է միայն նշել, որ Ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրի 10 տոկոսը պատկանում է Իրանին: Այս ցուցանիշները բերում ենք, որպեսզի ավելի պարզ դառնա ԱՄՆ որոշման միակողմանի ուղղվածությունը:
Եվ այսպես՝ ինչո՞ւ: Թերևս քաջ հիշում ենք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի՝ Երևանում Հայաստանի նոր իշխանություններին արված մեսիջները: Բոլթոնը ստանձնեց Փաշինյանի արևմտյան ուղղության հովանավորի դերը՝ զուգահեռաբար նշելով նաև գինը։ Այդ գինը «պատմական կարծրատիպերից ազատվելն» էր (Բոլթոնը նկատի ուներ հայ–թուրքական և հայ–ռուսական հարաբերությունների վերանայումը՝ ի վնաս հայ–ռուսականի) ու հակաիրանական նախագծին մասնակցելը՝ Ադրբեջանի ախորժակը զուգահեռաբար բավարարելու պատրաստակամության գնով։ Փաշինյանն, ըստ ամենայնի, լավ չէր պատկերացրել Հայաստանի ու անձամբ իր համար այն վտանգավոր խաղի էությունը, որի մեջ մտել էր: Բացի այդ՝ Փաշինյանն ունի օբյեկտիվ մտավախություն, որ եթե շատ խորանա Բոլթոնի պլանի իրագործման հարցում՝ կկորցնի իշխանությունն այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանը կորցրեց 1998–ին։ Այժմ Փաշինյանը փորձում է հետ քաշվել և ակնկալում է ՌԴ–ի ու ԵՄ–ի աջակցությունը: Դա ակնհայտ դարձավ Բրյուսել՝ Փաշինյանի կատարած այցի ընթացքում:
Այս մարտավարությունը, որը ԱՄՆ տեսանկյունից երկու աթոռին միաժամանակ նստելու փորձ է՝ շատ արագ արժանացավ հակազդեցության ի դեմս նոր պատժամիջոցների, որոնց ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանի տնտեսության երկու՝ քիչ թե շատ կայուն և զարգացած համակարգերը հայտնվելու են լուրջ պրեսինգի տակ, ինչը իր ազդեցությունն է թողնելու ողջ տնտեսության վրա, որն այս օրերին, մեղմ ասած՝ լավագույն վիճակում չէ: Իհարկե, ԱՄՆ դեղին քարտը Հայաստանին՝ պայմանավորված չէ միայն Իրանի հետ հարաբերություններով, քանի որ Բոլթոնի պլանի թիրախում էլ միայն Իրանը չէր: ԱՄՆ Պետքարտուղարությունը վերջերս բավական սուր է արձագանքել նաև Փաշինյանի՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշմանը, թերևս առաջին անգամ բացասական քաղաքական գնահատական տալով Հայաստանի նոր իշխանություններին: Պատժամիջոցներն ընդամենը այդ գնահատականի բաղկացուցիչ մասն են, և ԱՄՆ-ն դեռևս փորձում է տարատեսակ մեսիջներով հասկացնել Փաշինյանին, որ եկել է ժամանակը հստակեցնելու՝ արտաքին քաղաքական վեկտորը և կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն արդյո՞ք Փաշինյանը աշխարհաքաղաքական այս իրավիճակում պատրաստ է դա անել:
Ի՞նչ կարող է անել վարչապետը: Մենք Իրանի շուրջ ձևավորված իրավիճակի ծանրության մասով մեկ անգամ նախադեպ ունեցել ենք 1990-ականներին, երբ Իրանը պատժամիջոցների տակ էր և ԱՄՆ նախագահի մակարդակով նամակ էր եկել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ըստ որի՝ Հայաստանը պետք է դադարեցներ իր շփումներն Իրանի հետ, որովհետև Իրանն ինչ-ինչ հարցերի շուրջ հակադրվում էր ԱՄՆ քաղաքականությանը։ Հայաստանի պատասխանն այն եղավ, որ գտնվում է պատերազմի և շրջափակման մեջ, Վրաստանի հետ ունի անկայուն փոխադրումների սահման, և Իրանի սահմանի միջոցով առևտուրն ու կապը արտաքին աշխարհի հետ՝ կենսական է։ Այդ պահից ի վեր իրավիճակը մեր շուրջ չի փոխվել, սակայն այն փոխվել է ԱՄՆ-ի համար: Հեղափոխության ընթացքում և հետո շատ էր խոսվում այն մասին, որ Փաշինյանի հաղթանակի մեջ իր «լուման» է ներդրել Արևմուտքը, այդ աջակցության դիմաց կոնկրետ քայլեր ակնկալելով Փաշինյանից: Հիմա, երբ Փաշինյանը փորձում է խաղալ իր սեփական խաղը՝ սեփական կանոններով՝ Արևմուտքն իրեն կարծես իրավունք է վերապահել դեղին քարտ ցույց տալ Հայաստանին, որը մոտ ապագայում կարող է վերածվել կարմիր քարտի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Կկարողանա՞ այս նուրբ խաղը վարել Փաշինյանի իշխանությունը։ Մինչև այժմ նրա և Զոհրաբ Մնացականյանի վարած գծից լավ հոտ չի եկել։ Չի՛ կարելի խնդիրներ ստեղծել, հետո փորձել հերոսաբար հաղթահարել դրանք՝ հարվածի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը…   lurer.com

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Որտե՞ղ է հիմա Ռոբերտ Քոչարյանը և ի՞նչ են առգրավվել նրա տնից․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (video) Թուրքական փաստաթղթերը բացեք ու տեսեք՝ ում հրահանգով սպшնեցին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին (video) Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել են Անմեղության կանխավարկածը տապալվում է․ Արամ Վարդևանյանը նկատողություն արեց (video) ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC #ՈՒՂԻՂ․ Ծանր հարց է դրված Ռուսաստանի վրա․․․ ինչ կանի առաջիկայում Փաշինյանը․ քննարկում (video) Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video) Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Հայ քրիստոնյա, կարդա՛ և խորհի՛ր, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես Ճշմարտությունը. Հայր Ասողիկ Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին Հայաստանը ցինիկաբար շահագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները․ Վոլոդին Ինչ զարգացումներ են սպասվում Սեդրակ Քոչարյանի գործի շուրջ․․․ (video) Ուկրաինայի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում Փաշինյանը երեկ ԱԺ-ում չկարողացավ թաքցնել իր թուլությունը․․․ դիմում էր՝ իրեն օգնեն․ Աբրահամյան (video) Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա․ Տաթևիկ Հայրապետյան Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին․ «Հետք» Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է «Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է Փաշինյանի բառերը լսու՞մ էիք․․․ ինչու՞ «կզացնել» բառից հետո չընդհատեցիք․ լրագրողը՝ Ռուբինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am