«Նա շատ ավելի կարևոր ազդակ է տվել: ՀՀ վարչապետն անդրադարձել էր կարգավորման երեք սկզբունքներին և վեց տարրերին, և բավական պարզ էր եղել իր մեկնաբանության մեջ »,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետի ելույթին Ստեփանակերտում, որտեղ նա խոսել էր Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտության մասին։
«Խոսքը դրանց մեկնաբանությունների, տարբերվող մեկնաբանությունների մասին է եղել, որ մենք չպետք է նպատակ ունենանք լեզվակռվի մեջ ընկնել միմյանց հետ, այլ պետք է հստակեցնենք երկու կողմերի մոտեցումներն ընկալումների մեկնաբանությունների առումով, թե ինչ են նշանակում այս երեք սկզբունքներն ու վեց տարրերը։ Ասել դա՝ վերանայում… վարչապետը նման ազդակ չի տվել, այլ տվել է շատ ավելի կարևոր ազդակ, որ մեզ անհրաժեշտ է աշխատել՝ բացառելու այնպիսի մեկնաբանությունները, այնպիսի մոտեցումները, ընկալումները, որոնք միակողմանի են դարձնում այդ փաթեթը և խնդիր են առաջացնում ընկալումների առումով, թե ինչ է սա նշանակում։ Ինչպես են կողմերը տեսնում, որքանով մոտ են կողմերի ընկալումներն այս փաթեթին։ Վարչապետը հստակ անդրադարձել է, դժվար է որևէ բան ավելացնելը, հուսով եմ, որ կարողանանք ևս մեկ անգամ ընթերցել և հասկանալ, որ մեր հիմնական շեշտադրումն այն էր, թե որքանով կարող են բացառվել լեզվակռիվներն այս փաթեթի առնչությամբ»,- ասաց Մնացականյանը։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը