Ստամբուլի ահաբեկչությունն ուղղված չի եղել Գերմանիայի քաղաքացիների դեմ
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի արտգործնախարար Թոմաս դե Մեզիերը ժամանել է Ստամբուլ, ուր հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալանի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մեզիերը հայտարարել է, որ չկա որևէ ցուցիչ, որ Ստամբուլում իրականացված ահաբեկչությունը նպատակամղված ձևով ուղղված է եղել կոնկրետ Գերմանիայի քաղաքացիների դեմ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի ահաբեկչության զոհերի մեծ մասը Գերմանիայի քաղաքացիներ են։
