«Կրիշտիանուի հետ ամեն ինչ կարգին է». Պերես
«Կկարողանա՞ Զիդանը համոզել Ռոնալդուին և հետ բերել նրան: Ես չգիտեմ: Ռոնալդուն հիմա այնտեղ է, որտեղ կա: Նրա հետ ամեն բան կարգին է»,- Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանի նշանակումից հետո Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր վերադարձի մասին հարցին:
